Սարսափի ֆիլմ հիշեցնող պատմություն, որ պատահել է ինձ հետ․․․մինչև հիմա մարմնովս դող է անցնում

ANIMALI CELEBRI

Ես ունեմ սպիտակ կատու, և նա շատ լավ է երևում մթության մեջ։

Մի օր պառկում եմ քնելու, արդեն փակել եմ աչքերս, հանկարծ նկատում եմ, որ պատուհանի մոտ ինչ-որ սպիտակ բան կա։

Կարծելով, թե դա կատուն է՝ դառնում եմ դեպի պատը և քնում։ Մոտ 2 ժամ անց արթնանում եմ պատուհանի կողքից լսվող տարօրինակ աղմուկից։ Հանկարծ ինձ ինչ-որ մեծ բան է մոտենում, որ բոլորովին նման չէր իմ կատվին․․․Ընդ որում այն անընդհատ մեծանում է, և այդ ամենն ուղեկցվում է խշխշոցով։ Մարմնովս դող անցավ, գլուխս վախից պտտվեց։

Похожее изображение

Տեղիցս վեր թռա, գլուխս պատահաբար հարվածեցի դարակին, և այն ընկավ կատվիս վրա, որը հանգիստ քնած էր աթոռին։

Երևի կատվիս վժժոցը լսվեց ամբողջ շենքում։ Նա իջավ գետնին, տեսավ սարսափելի արարածին, վախեցավ, սայթաքեց և մահճակալին խփվեց։ Հանկարծ հրեշը սկսեց սողալով մոտենալ ինձ։

Ես գոռալով դուրս վազեցի սենյակից, միացրեցի միջանցքի լույսը, որ գտնեմ հեռախոսս։ Հետո պտտվեցի, որ կատվիս փրկեմ և տեսա․․․սովորական սպիտակ տոպրակ, որ քամին սենյակ էր բերել պատշգամբից։

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Rate article