«Սարսափելի է, երբ մայրդ ողջ է, բայց դու մայր չունես» հուզիչ ու դաժան պատմություն

ANIMALI CELEBRI

17 տարի առաջ այս աղջիկն անցավ դաժան փորձության միջով և առ այսօր նա չի կարողանում մոռանալ այդ մղձավանջը:

2002 թվականին երբ նա ընդամենը 14 ամսական էր, հայրը նրան գտավ միացված ջեռոցում: Փոքրիկի մայրը Մելիսսա Ռայտը միացրել էր ջեռոցը և երեխային դրել էր ջեռոցի մեջ: Դրա հետևանքով երեխան ստացել էր 3-րդ աստիճանի այրվածքներ և 10 տարվա ընթացքում ենթարկվել է շուրջ 28 վիրահատության:

Նրա մորը դատապարտեցին 25 տարվա ազատազրկման : Նախ, նա ասել էր, որ երեխան պատահաբար ընկել է իր ձեռքից և հայտնվել էր ջեռոցում:

Հետո ասել էր, որ նա ինչ որ ձայներ էր լսել, որոնք իրեն կարգադրել էին երեխային դնել ջեռոցի մեջ:

Չնայած մայրը 17 տարի անց դիմել է պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով, սակայն աղջիկը չի ցանկանում մորը տեսնել ազատության մեջ:

«Ես կարծում եմ, որ նա պետք է մնա բանտում, ես նրան չեմ վստահում և վախենում եմ իմ և քրոջս անվտանգության համար, այն դժոխքի միջով, որ ես եմ անցել, չեմ ցանականում նույնիսկ իմ թշնամուն:Ես նրան չեմ ատում , բայց և չեմ սիրում: Ես նրան ներել եմ, չէ որ նա իմ մայրն է, չնայած, որ այդպես էլ չիմացա, թե ինչ բան է մայրական սերը: Նա ոչ մի անգամ չի զղջացել ինձ այդպիսի ցավ պատճառելու համար: Շատ ցավալի է, երբ մայրդ ողջ է, բայց դու մայր չունես»:

Rate article