Չհրապարակված կադրեր և հետաքրքիր մանրամասներ Բենի և Դիանայի նշանդրեքից

ANIMALI CELEBRI


Tert.am Life-ն իր ընթերցողներին առաջինն է հայտնել, որ դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանը նշանվել են։

Բենն օրվա լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել հետաքրքիր դրվագների ու իր հուզմունքի մասին։

«Օրվա սկզբում մի քիչ լարվածություն կար, որովհետև կյանքում առաջին անգամ լուրջ քայլ էի անում դեպի անձնական հասուն կյանք։ Ինձ համար օրվա ամբողջ ընթացքը շատ լավ էր, միայն մատանին դնելու պահին էի մի քիչ խառնվել, բայց հավաքեցի ուժերս, ասացի այդ պահին սրտումս եղածը, արեցի առաջարկությունն ու ստացա Դիանայի համաձայնությունը։ Եվ ահա, մենք արդեն համարվում ենք նշանված,- ասաց դերասանն ու հավելեց, որ կարգավիճակի փոփոխությունն այս փուլում արեցին, քանի որ հասունացել էր պահը։ -Նշանադրությունն օրինականացման առաջին աստիճանն էր, որի ժամամակն արդեն եկել էր, քանի որ երկար ժամանակ է, ինչ ընկերություն էինք անում»։

 

Rate article