Ուշագրավ. Մի աղջիկ զանգել էր, ասում էր՝ բանանը ձեռիցս ընկել է 3-րդ հարկ. Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը 2019-ին 1 մլն կանչ է սպասարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«911-ը 1 մլն կանչ է սպասարկել, դրանցից 16 413-ն ավարտվել է արձագանքման խումբ ուղարկելով: Շատ են զանգում երեխաները: Հաճախ պատահում է, որ մեկ հրդեհի հարցով հարյուր զանգ է ստացվում, սակայն լինում են նաև դեպքեր, երբ կանչը ստացվում է ուշացմամբ: Շատ կարևոր է ժամանակին հայտնել արտակարգ դրության մասին, որպեսզի օգնությունն օպերատիվ լինի»,- նշեց Ցոլակյանը:

Անդրադառնալով փրկարարական ծառայություն ստացված տարօրինակ զանգերին՝ նախարարը մի դեպք հիշեց, երբ մի աղջիկ էր զանգել և խնդրել վերադարձնել ձեռքից երկրորդ հարկ ընկած բանանը:

«Եղել են դեպքեր, երբ խնդրել են ծառից իջեցնել կատվին: Պատահում է, որ զանգում են և լռում, սակայն նույնիսկ նման դեպքերում օպերատորները պետք է ադեկվատ արձագանքեն: Հնարավոր է, որ մարդն այն վիճակում է, որ չի կարողանում խոսել»,- ասաց Ցոլակյանը:

Rate article