Որդին հորից ընդհամենը 600 դրամ էր խնդրել…

ANIMALI CELEBRI
Օրերից մի օր նա աշխատանքից շուտ եկավ տուն, ու ինչպես միշտ՝ հոգնած ու քաղցած:
Դռան առջևում նրան էր սպասում 5-ամյա որդին.

– Պա՛պ, դու ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում, – հարցրեց որդին:
– Դա քո գործը չէ, –  վրդովվեց հայրը, –  և հետո, դա քո ինչի՞ն է պետք:
– Պարզապես ուզում եմ իմանալ, դե ասա էլի, խնդրում եմ, ինչքա՞ն ես դու ստանում մեկ ժամ աշխատանքի դիմաց:
– Դե ընդհանրապես 1000 դրամ, ինչո՞ւ:
– Պա՛պ, – կարո՞ղ ես ինձ 600 դրամ տալ,- շարունակեց որդին:

– Դու ինձանից հարցնում էիր միայն նրա համար, որ ես քեզ 600 դրամ տամ, ու դու քեզ համար մի խաղալի՞ք գնես, – գոռալով ասաց հայրը, – հենց հիմա վազի՛ր քո ննջարան ու պառկի՛ր քնելու, մի՛ եղիր այդքան էգոիստ: Ես ամբողջ օրը աշխատում եմ, տանջվում, որ դու քեզ այդպե՞ս պահես:

Որդին լուռ գնաց իր սենյակ ու փակեց դուռը: Իսկ հայրը շարունակում էր մնալ դռան առջև ու բարկանում էր որդու ցանկությունների վրա:

«Ինչպե՞ս է նա համարձակվում ինձանից իմ աշխատավարձի մասին հարցնել, որ հետո էլ գումար ուզի»: Բայց կարճ ժամանակ անց նա հանգստացավ ու սկսեց ավելի լուրջ մտածել. «Միգուցե նրան իրո՞ք ինչ-որ անհրաժեշտ բան է հարկավոր: Դե թքած այդ 600 դրամի վրա, նա այսքան ժամանակ ինձանից ընդհանրապես գումար չի խնդրել»:

Երբ նա մտավ որդու ննջարան, որդին արդեն անկողնում էր:

– Որդի՛ս, կներես, ես փոքր-ինչ բարկացած էի: Վերցրո՛ւ այս գումարը, որը խնդրել էիր:
Որդին նստեց անկողնում ու սկսեց ժպտալ:

– Շնորհակալ եմ, պա՛պ, – ուրախացավ որդին, այնուհետև պտտվեց ու բարձի տակից հանեց ևս մի քանի մանրադրամներ: Հայրը, տեսնելով, որ որդու մոտ էլի գումար կա, նորից բարկացավ, իսկ որդին շարունակում էր ժպտալով դասավորել ամբողջ գումարը:

– Ինչո՞ւ էիր դու ինձանից գումար ուզում, եթե այն քո մոտ կար, – բարկացած հարցրեց հայրը:
– Որովհետև իմ մոտի գումարը պակասություն էր անում, իսկ հիմա այն պատրաստ է: Պա՛պ, այստեղ ուղիղ 1000 դրամ է, կլինի՞ ես գնեմ քո աշխատանքային մեկ ժամըխնդրում եմ, վերցրո՛ւ այս գումարը ու վաղը մեկ ժամ շու՛տ արի տուն, ես ուզում եմ, որ վաղը մենք միասին ընթրենք…

Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ մեր կյանքը շա՜տ կարճ է, որպեսզի այն ամբողջությամբ անցկացնենք աշխատելով:

Չպետք է թույլ տանք, որ այն հոսի մեր մատերի արանքով, և պետք է այդ կյանքը անցկացնել նաև այն մարդկանց հետ, ովքեր մեզ համար թանկ են, ովքեր մեր կարիքն են զգում: Եթե մենք վաղը չլինենք, ապա այն կառույցը, որտեղ աշխատում ենք, շատ շուտ նոր փոխարինող կգտնի, և միայն մեր ընտանիքի, հարազատների ու ընկերների համար մեծ կորուստ կլինի, որը նրանք կհիշեն ամբողջ մնացյալ կյանքի ընթացքում:

Չէ՞ որ մենք ընտանիքին ավելի քիչ ժամանակ ենք հատկացնում, քան աշխատանքին:

Մտածի՛ր այդ մասին:

Rate article