Շատ եմ ամաչում, որ նման երեխաների եմ մեծացրել․․․ չեմ հասկանում, թե երբ ու ինչպես եմ սխալվել, թերացել նրանց հարցում

ANIMALI CELEBRI

Երկու երեխա ունեմ՝ որդի ու դուստր։ Ժամանակին ես ու ամուսինս նրանց լավ ուսում ենք տվել, օգնել բնակարան գնել, միշտ թոռների համար ժամանակ ենք գտել։ Հիմա էլ ամուսինս չկա, արդեն 5 տարի միայնակ եմ ապրում։

Թոշակս բավականացնում է միայն ամենաանհրաժեշտը գնելուն։ Իսկ եթե պիտի գնեմ, օրինակ, դեղեր, ստիպված եմ լինում խնայել ուտելիքի վրա։

Իհարկե, երեխաներս տեղյակ են, թե ինչպես եմ ապրում, բայց չեն էլ պատրաստվում ինձ օգնել։ Մի օր որդուս ակնարկեցի, որ օգնի ինձ թեկուզ կոմունալները վճարել, միևնույնն է, հետո տունը էլի իրենց է մնալու, նա ձևացրեց, թե ոչինչ չի հասկացել, իսկ աղջիկս էլ պատասխանեց, որ իրենք էլ մի կերպ են հասցնում ամեն ինչ։ Ես չէի նեղանա, եթե չիմանայի, որ նա ստում է։ Երկուսն էլ ամեն տարի մեկնում են հանգստանալու, վարում են մեքենա, տոները նշում են ռեստորաններում, հագուստ են գնում լավագույն թանկարժեք խանութներից, թոռներիս մի շաբաթվա ծախսած գումարն ավելի շատ է, քան իմ մի ամսվա թոշակը։

Уже не дети»: как объяснить родителям, что мы выросли

Որդուս ընտանիքում գումարը տնօրինում է հարսս։ Հենց նա է որոշում՝ օգնել ինձ թե ոչ։ Հարևանուհիս հաճախ է պատմում իր երեխաների մասին։ Գլուխ է գովում, որ վերջիններս օգնում են ամեն հարցում։ Եվ կոմունալներ վճարում, և սնունդ գնում, և մեքենայով տանում ամեն տեղ։ Նախկինում երբեմն նրանից պարտքով գումար էի խնդրում, բայց հիմա էլ չեմ ուզում, քանի որ սկսում է հարցեր տալ երեխաներիս մասին։

Հիմա այնքան եմ զղջում, որ ծերությանս համար գումար հավաքելու փոխարեն երեխաներիս էի տալիս, օգնում, աջակցում ամեն հարցում։ Իսկ հիմա մնացել եմ կոտրված տաշտակի առաջ։

Rate article