«Շատերը բաժանվում են ապուշ թեմաներով, բայց գնալը լուծում չէ». Գրիգորի և Հռիփսիմեի ընտանեկան ֆոտոշարքն ու հարաբերությունների բարդ շրջանը

ANIMALI CELEBRI

Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանը արտակարգ դրության շրջանը դրական են օգտագործել: Ժամանակը, որն աշխատանքը միշտ խլում էր, այս ընթացքում տրամադրել են ընտանիքին ու շատ գոհ են տանը մնալու հնարավորությունից:

Եթե շատ ընտանիքներում համատեղ անցկացրած ժամանակը խնդիրներ և վեճեր է առաջացրել, Գրիգորն ու Հռիփսիմեն վստահեցնում են՝ իրենց ընտանիքը միայն ամրապնդվել է: Արդեն չեն պատկերացնում, թե ինչպես են նախկին տեմպին վերադառնալու ու կրկին քիչ ժամանակ անցկացնելու երեխաների հետ:

Tert.am Life-ը հյուրընկալվել է նրանց, ֆոտոշարք արել և զրուցել ընտանեկան կյանքի մասին:

Ամուսնության առաջին տարին ամենաբարդն էր

Գրիգորն ու Հռիփսիմեն ընդարձակ բնակարան ունեն՝ մեծ պատշգամբով, որը զրոյից են ստեղծել: Ամուսնությունից հետո սկզբում փոքրիկ բնակարանում են ապրել, հետո կարողացել են ստեղծել իրենց անկյունը: Հիշում են, որ ամուսնությունից հետո առաջին տարին ամենաբարդն էր իրենց կյանքում: Բարդ էր թե՛ ֆինանսական, թե՛ իրար հարմարվելու տեսանկյունից:

Ասում են՝ առաջին տարին հաղթահարելուց հետո կյանքն իրար հետ ավելի հեշտ է դարձել. տարիների ընթացքում այնքան են սովորել իրար, որ հիմա մի հայացքից հասկանում են միմյանց:

«Այսօր շատերը բաժանվում են շատ ապուշ թեմաներով, բայց յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծումը: Մենք ունեցել ենք վեճեր, այդ պահին տանից դուրս եմ եկել, բայց երբեք չեմ մտածել գնալու մասին: Առհասարակ, վեճից 10 րոպե հետո կարող եմ հանգստանալ: Հռիփսիմեի մոտ է դա ավելի երկար տևում»,- ժպիտով ասաց Գրիգորը:

«Մեր համատեղ կյանքը շատ հանգիստ է: Մենք այնքան ենք իրար սովորել իրար, որ կես հայացքից հասկանում ենք: Հիմա միայն կարող ենք վիճել Ալբերտոյի դաստիարակության հետ կապված ինչ-որ հարցերով: Օրինակ՝ Ալբերտոն կարող է ինչ-որ սխալ բան անել, Գոքորը ջղայնանա, ես ասեմ՝ ինչու ես ջղայնանում: Մեկ-մեկ հասկանում եմ, որ մենք իսկապես շատ ենք պահանջում Ալբերտոյից, շատ խիստ ենք»,- ասաց Հռիփսիմեն:

Ռոբերտոն երջանկություն է

Երկրորդ երեխայի՝ երեք տարեկան Ռոբերտոյի ծնունդը նոր շունչ է տվել նրանց ընտանիքին: Ասում են՝ մինչև փոքրիկի ծնունդը շատ էին զգում տանը ևս մի անդամ ունենալու կարիք:

«Հիմա ոչինչ չի պակասում լիարժեք երջանկության համար: Մինչև Ռոբերտոյի ծնունդն ինչ-որ բան պակաս էր: Ռոբերտոն ունիկալ երեխա է, իրեն մեծի պես է պահում, շատ խելոք է, ջիգյարով, կարծես, գիտակցի ամեն բան: Ալբերտոն այդ տարիքում շատ չարաճճի էր, մեզ շատ էր տանջում, չէր քնում:) Ռոբերտոյին ուղղակի վայելում ենք: Մեր երազած երեխան է ծնվել՝ երջանկություն: Երրորդ երեխայի մասին կմտածենք, երբ Ռոբերտոն մի քիչ մեծանա»,- ասաց Հռիփսիմեն:

Գրիգորն էլ նկատեց, որ իրենք ուզում էին աղջիկ ունենալ, բայց հիմա երջանիկ են, որ հենց Ռոբերտոն է եկել իրենց կյանք. «Միշտ ուզել եմ աղջիկ ունենալ: Հռիփսիմեի երկրորդ հղիության ժամանակ գիտեինք՝ աղջիկ է: Ուշ իմացանք, որ տղա է, բայց հիմա, երբ ինքը եկել է, երջանիկ եմ, որ հենց ինքն է եկել մեր ընտանիք: Եթե Աստված կամենա, աղջիկ էլ կունենանք:Մենք կարևորում ենք ոչ թե երեխաների քանակը, այլ որակը»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Rate article