Նրա դստերը դպրոցում անդադար նեղացնում էին…ահա թե ինչ արեց նրա հայրը. արդյո՞ք ճիշտ է վարվել

ANIMALI CELEBRI

Մեր բարեկամները վերջերս տեղափոխվել են մեր քաղաք: Նրանք օրինակելի մարդիկ են, առանց սկանդալների և արկածների հանգիստ ապրում են: Սակայն վերջերս եղավ մի բան, ինչին բոլորս դժվարությամբ հավատացինք:

Երբ նրանց աղջիկը տեղափոխվեց նոր դպրոց, կանգնեց մեծ խնդիրների առաջ: Նա դպրոցից մշտապես լացած էր վերադառնում և ամեն առավոտ խնդրում էր, որ իրեն չտանեն այնտեղ: Ծնողները սկսեցին անհանգստանալ: Աղջիկը նույնիսկ հիվանդ էր ձևանում:

Պարզվեց, որ համադասարանցիները ծաղրում են նրան:

Ծնողները հանդիպեցին դասղեկի հետ, բայց դա ոչ մի արդյունք չտվեց: Մյուս երեխաները շարունակում էին հրել նրան միջանցքում և պատռել գրքերը:

Հաջորդ այցը եղավ տնօրենի աշխատասենյակ: Տնօրենը լսեց նրանց, իսկ հետո անտարբեր ձայնով ասաց, որ երեխաներն այդպես ուղղակի խաղում են, իսկ նրանց աղջկան պարզապես դպրոց չհաճախելու պատճառ է պետք:

Այդ ժամանակ աղջկա հոր համբերությունը սպառվել է և նա արել է անսպասելի մի բան. տղամարդը վերցրեց տնօրենի պայուսակը, թափեց ամենը, ինչ կար դրա մեջ: Հետո սկսեց շուռ տալ աթոռները, գետնին գցել դարակի գրքերը, իսկ վերջում հարցրեց.

Շարունակե՞մ խաղալ թե բավական է:

Այդ օրվանից անկարգ երեխաների հարցով սկսեց զբաղվել տնօրենը, իսկ որոշ ժամանակ անց դադարեցին աղջկա գանգատները, և նա այլևս չէր վախենում դպրոց գնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց  havesovinfon

Rate article