-Նոր սեր ունե՞ս, գնու՞մ ես նրա մոտ… շատ լավ, միայն թե երեխաներին էլ տար, -ասացի ամուսնուս

ANIMALI CELEBRI

2 տարի առաջ իմ ու ամուսնուս համատեղ բիզնեսում անհաջողություններ սկսվեցին, սակայն, միևնույնն է, այն դեռ աշխատում էր և եկամուտ բերում: Ես ու ամուսինս արդեն 16 տարի միասին էինք, և վերջին 8 տարիների ընթացքում միասին էլ աշխատել ենք:

Սակայն նույն ժամին տուն վերադառնալով՝ ես էի զբաղվում տան բոլոր հարցերով. մաքրությամբ, սնունդ պատրաստելով, երեխաների հետ դասեր անելով: Բայց վերջին տարին մեզ հունից հանեց վերջնականապես. տարին շատ դժվար էր, մեր բիզնեսն էլ չէր աշխատում կորոնավիրուսի պատճառով: 

Երեխաներիս արձակուրդի ընթացքում գնացինք ամառանոց, իսկ ամուսինս մնաց քաղաքում: Մի գեղեցիկ օր նա հայտնվեց ու ասաց.

Ես այլևս չեմ կարողանում այսպես ապրել: Արի բաժանենք մեր համատեղ ունեցվածքը և հանգիստ ամուսնալուծվենք: Երեխաների համար դատարան չենք դիմի, ես համաձայն եմ, որ նրանք քեզ հետ մնան:

Աստված իմ, ինչպիսի մեծահոգություն: Ունեցվածքը կիսում ենք հավասար, բայց երեխաներն ինձ հետ են մնում: Բիզնեսը, կարելի է ասել, այլևս չկա, ունենք մի մեքենա, մի տուն, մի փոքրիկ ամառանոց: Ամուսինս եթե աշխատանք չունենա, նույնիսկ ալիմենտ չի վճարի:

Մեր ընդհանուր ծանոթները հետո պատմեցին, որ գիտեին ամուսնուս սիրավեպի մասին այլ կնոջ հետ, սակայն ինձ չէին ասում, որ չդառնան մեր բաժանության պատճառը: Իսկ ես կույր էի, ոչինչ չէի նկատում, չէի իմացել, թե ինչպես է ամուսինս 25 տարեկան աղջկա հետ հանդիպում…

Երբ հանգստացա, դադարեցի արտասվել, մի քանի օրից երեխաներիս հետ միասին գնացի քաղաք: Ամուսնուս ասացի.

Եթե ուզում ես գնալ ուրիշի մոտ, գնա: Բայց երեխաներին հետդ տար: Բայց եթե երեխաները ինձ հետ մնան, ուրեմն բաժանվում ենք դատարանով, որովհետև այդ դեպքում համաձայն չեմ ունեցվածքը հավասար կիսելուն: 

Уходишь к другой? Прихвати детей с собой | Любопытная Белочка | Яндекс Дзен

Թողեցի երեխաներին ամուսնուս մոտ, մի քանի իրեր վերցրեցի ու դուրս եկա: Ինձ մի կերպ էի զսպում, որ չարտասվեմ: Ես երեխաներիս շատ եմ սիրում և չեմ պատրաստվում հրաժարվել նրանցից: Բայց թող նրա երիտասարդ սերը հասկանա, որ ամուսնացած տղամարդու հետ կյանք կապելը այնքան էլ հեշտ չէ: 

Երեկոյան հեռախոսիս կար ամուսնուս կողմից 15 բաց թողնված զանգ, սակայն մի քիչ էլ կմտածեմ՝ նախքան վերջնական որոշում կայացնելը:

 

Rate article