Մորս գումար էի ուղարկում, իսկ նա տալիս էր եղբորս կնոջը

ANIMALI CELEBRI

Стареющая мать» — стихотворение вызывающее сильнейшие эмоции

Մայրս մի քանի տարի առաջ անցավ թոշակի: Նրա կենսաթոշակն այնքան էլ քիչ չէր, և սկզբնական շրջանում բավարար էր բոլոր կարիքները հոգալու համար: Բայց ժամանակի ընթացքում մայրս սկսեց բողոքել. Դեղերը թանկ են, հեռուստացույցը փչացել է, և նմանատիպ անկանխատեսելի ծախսեր: Ես ժամանակ չունեմ դեղամիջոցներ գնելու և նրա ցուցումներն իրականացնելու համար, ուստի ես պարզապես գումարն ուղարկում եմ նրան:

Ինչ-որ չափով դա սովորություն էր դարձել, աշխատավարձս ստանալուն պես ես գումարը փոխանցում էի մորս քարտին, մինչդեռ ես ինքս էլ ունեի դրա կարիքը։ Սա շարունակվեց գրեթե մեկ տարի, մինչև որ ես բարի մարդկանցից իմացա, որ իմ ողարկած գումարը հարսիս գրպանում է հայտնվում: Կրտսեր եղբայրս շուտ էր ամուսնացել, նրանք երեխա ունեին, ճիշտ է Լյոշան աշխատում էր, բայց հաճախ գումարը չէր հերիքում: Սկզբում ես օգնում էի, բայց երբ դա նրանց համար սովորություն դարձավ, ես արդեն պարտքով էի տալիս։

Եղբորս և նրա կնոջը դա դուր չեկավ և նրանք այլևս ինձ չդիմեցին։ Հարսս սկսել էր բողոքել մայրիկիս մոտ, ասելով, որ չեն հասցնում երեխայի և տան կարիքները հոգալ։ Մայրս խղճացել էր նրանց և սկսել էր օգնել գումարով։ Բնականաբար թոշակը չէր հերիքի երկու ընտանիքների համար, այդ պատճառով մայրս առանց ամաչելու գումար է պոկել ինձնից` օգնելով եղբորս ընտանիքին։

Երբ ես հարցրեցի մորս արդյոք նա չի ամաչում իր արարքից, նա ինձ ընդհամենը պատասխանեց, որ ես դեռ երեխաներ չունեմ, կունենամ այդ ժամանակ կհասկանամ նրան։

Дала маме деньги в долг, а она не хочет возвращать... | baby.ru ...

Եթե Աստված չանի եղբորս երեխան ունենար առողջական խնդիր, ես առանց վայրկյան կորցնելու կօգնեի, բայց նրանք իրենց ոչնչից չեն զրկում իմ հաշվին։ Ուզում են լավ ապրել, թող աշխատեն։ Ես այլևս մորս գումար չեմ տալիս, ինչ պետք է իմ ձեռքով գնում և ուղարկում եմ նրան, անհրաժեշտության դեպքում էլ տանում եմ հիվանդանոց։

Իսկ ահա եղբայրս և իր կինը` ինձ հետ չեն շբվում։

 Նյութը պատրաստեց Նոր Ինֆո-ն

Rate article