-Մնա՞նք ձեր տանը 1-2 օր… Ու այսպես ամեն շաբաթ… Արդեն հոգնել եմ այդ խնդրանքներից…

ANIMALI CELEBRI

Ողջույն, Անի ջան, ինչպե՞ս ես: Արսենն ինչպե՞ս է: Գործеրը լա՞վ են, -ինչպես միշտ զանգ ստացա ոչ հարմար պահի:

Ես նոր էի դուրս եկել մետրոյից, որտեղ շարժվելու տեղ չկար, վազում էի աշխատանքի, քանի որ մի քանի րոպեից կուշանայի:

Խնդրում եմ՝ արագ ասա, միանգամից անցիր բուն գործին: Արդեն աշխատանքի եմ հասնում:

Թեպետ գիտեի՝ թե ինչ է ուզում:

Ուզում եմ աղջկաս տեսնեմ, բայց գիտես, նրա սկեսուրի տանը մնալ չեմ կարող: Թույլ կտա՞ք գամ ձեր տուն, 2-3 օր եմ մնալու, շատ չէ: Աղջկաս, թոռնիկներիս կարոտել եմ, բայց հյուրանոցի գումար չունեմ: Համ էլ ինչ հյուրանոց, մենք էտքան մտերիմ ենք, մայրիկիդ հետ հավասար քեզ մեծացրել եմ:

Դե հա, եկեք, իհարկե, խնդիր չկա… -պատասխանեցի ես ու անջատեցի:

Ու նմանատիպ զանգեր գրեթե ամեն շաբաթ ենք ստանում: Բանն այն է, որ ես ու ամուսինս նույն գյուղից ենք, միասին տեղափոխվել ենք Երևան, մեր ջանքերով հիփոթեքով բնակարան գնել, որի վճարը հասցնելու համար աշխատում ենք բառիս բուն իմաստով գիշեր-ցերեկ:

Իսկ հյուրերը մեր տանից անպակաս են. ոմանք հիվանդանոց պիտի գնան, ոմանք՝ երեխաներին տեսնելու, ոմանք ուղղակի զբոսնել են ուզում…

Իսկ մենք ամեն անգամ մեզ նեղություն տալով առևտուր ենք անում, պատրաստվում, նախքան նրանց գալն ու գնալուց հետո առանձնահատուկ մաքրություն անում:

Почему грузины не снимают обувь дома? | Удивительная Грузия | Яндекс Дзен

Ոչ ոք չի ուզում հյուրանոցի գումար տալ, իսկ մենք պարտավոր ենք դիմանալ բոլոր անհարմարություններին, որովհետև եթե մերժենք, իմ ու ամուսնուս մայրիկները կնեղանան: Դե գիտեք չէ՞ գյուղում ինչպես է, շատ են սիրում բամբասել «քաղաք տեղափոխված ու ուրացածների» մասին, իսկ մեր ծնողներին չենք ուզում վատ դրության մեջ դնել:

Ու այսպես վերածվել ենք անվճար հյուրանոցի…

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Rate article