Մի քիչ հումոր…Անցած շшբաթ տան համար անհրшժեշտ իր էի պшտվիրել…Բակուր Մելքոնյան

ANIMALI CELEBRI

Բակուր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Անցած շաբաթ տան համար անհրաժեշտ իր էի պատվիրել, ասել էին երկուշաբթի առավոտյան կբերեն: Երկուշաբթի չբերեցին: Երեկ զանգել եմ իրենց, մի հաճելի ձայնով աղջնակ ասում է.
— Ներողություն ենք խնդրում, ուղղակի շատ ծանրաբեռնված էինք, երեկ չհասցրեցինք, վաղը կբերենք:
Քանի որ աղջնակը շատ հաճելի և իրապես զղջացող ձայնով պատասխանեց, փափկեցի և որոշեցի օգնել աղջնակին հետագայում նման դեպքերում ավելի գրագետ վարվելու.
— Հարգելիս, էդ դեպքում պետք է երկուշաբթի զանգեիք և զգուշացնեիք, որ չեք բերելու և ասեիք, որ 2 օր ուշացնելու եք:
Հեռախոսի մյուս ծայրին գտնվող զրուցակիցս պարզվեց բավականին փորձված էր նման իրավիճակներում.
— Այո, հասկանում եմ, դուք ճիշտ եք, բայց մատակարարման ոլորտ է, բարդ է, կիքսեր են լինում, այ օրինակ դուք ո՞ր ոլորտում եք աշխատում:
Հարցը շատ անսպասելի էր և նույնիսկ ինձ սկսեց հետաքրքրել, թե խոսակցությունը ինչ ավարտ կունենա: Ասում եմ.
— Ես գործարար եմ:
Մեր աղջնակի (զրուցակիցս շատ հարազատ էր դարձել արդեն))) ձայնը ավելի առույգացավ, ասում է.
— Այ տեսնում եք, վստահ եմ ձեր մոտ էլ են նման կիքսեր լինում:
Ու ավելի խունջիկ ձայնով ասում է.
— Ճիշտ եմ չէ՞:
Դիմացինիս ձայնի մեջ էնքան մեծ հյուս կար, որ պիտի պատասխանեի՝ այո, որ այլ բան չէր մնում անելու.
— Հա դե ճիշտ եք, ոնց չի լինում, և շատ հաճախ, օրինակ մեզնից հարսանեկան ֆուրշեթներ են պատվիրում և երբեմն շատ զբաղված ենք լինում և մի քանի օր ուշացնում ենք, վերջերս օրինակ փեսայի տունը սեղանը քցել էինք, հարսի տանը չհասցրեցինք, 2 օրից կազմակերպեցինք)))
Աղջնակը շատ կարճ պատասխանեց.
— Հասկացա, 1 ժամից պատվերը տեղում կլինի:
Ու իրապես բերեցին)))
Կոնֆլիկտային իրավիճակները հումորով լուծվող դրվագներով լի աշխատանքային օր եմ մաղթում բոլորիս:
Rate article