Մայրը ողջ է, բայց երեխան որբի պես է մեծացել… մի՞թե հնարավոր է նման բան…

ANIMALI CELEBRI

Ծնողներս բաժանվել են, երբ դեռ շատ փոքր էի, դրա համար էլ հորս չեմ հիշում: Երբ 3 տարեկան էի, հայրս մահացավ, և ես մնացի մորս հետ:

Նա փորձում էր դասավորել անձնական կյանքը, տուն ինչ-որ տղամարդկանց էր բերում: Եղել են դեպքեր, երբ մայրս նույնիսկ չէր փորձում հարաբերություններն ինձանից թաքցնել: 5 տարեկանում մայրս ինձ տվեց տատիկիս և գնաց «աշխատելու»:

Похожее изображение

Մի քանի տարի նրանից ոչ մի տեղեկություն չունեինք, հետո սկսեց երբեմն զանգել, բայց ֆինանսապես բացարձակապես չէր օգնում:

Տատիկս փոխարինել էր մորս, ես նրան կյանքիցս շատ էի սիրում, իսկ մորիցս սարսափելի նեղացած էի: Ես հասկանում էի, որ էլ պետք չեմ նրան: Նա մեկ հայտնվում, մեկ անհետանում:

Մի քանի տարի անց մայրս վերադարձավ տուն, բայց ավելի լավ  էր չգար. նա նյարդայնացնում էր մեզ, թույլ չէր տալիս հանգիստ ապրել, մի օր էլ տատիկս նրա պատճառով ինսուլտ ստացավ և մահացավ…

Ես համարում էի, որ տատիկիս մահվան մեջ մայրս է մեղավոր: Նրան տեսնել չէի ուզում: Ստիպված տեղափոխվեցի Երևան, կարողացա ընդունվել և ուսանողական հանրակացարանում սենյակ ստանալ:

Արդեն անցել է 10 տարի, հիմա ունեմ իմ ընտանիքը՝ ամուսին և երկու երեխա, ապրում ենք շատ լավ պայմաններում: Բայց վերջերս զանգել էր մորաքույրս. նա ասաց, որ մայրս լուրջ հիվանդ է և նրան օգնություն է անհրաժեշտ:

Ամաչում եմ խոստովանել, բայց ես մեծ անտարբերություն զգացի, ասացի, որ կարող եմ բուժման համար գումար ուղարկել և վերջ, նրան այցելել չեմ պատրաստվում: Այժմ մորս հանդեպ ոչ մի զգացմունք չեմ տածում, ոչ խղճում եմ, ոչ էլ ատում:

Похожее изображение

Մեր բարեկամներն ասում են, որ ես անսիրտ եմ, ամուսինս էլ է պնդում, որ սխալ եմ վարվում, իսկ ես չեմ կարողանում այլ կերպ:

Ինչպես բացատրեմ մարդկանց փոքր աղջնակի մեծ խռովը, ով ողջ մայր է ունեցել, բայց որբ է եղել, երբեք չի զգացել մայրական ջերմություն և հոգատարություն…

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Rate article