Ձերբակալվել են մшհшցած Վահրամ Ավագյանի երկու այլ համածառայակիցներ․ հայտնի են անունները

Հունվարի 30-ին մшհացшծ ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ինկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Rate article