Հնդկուհին բժշկի էր դիմել որովայնում ցավերի պատճառով, բայց վիրահատող բժիշկն անսպասելիությունից գոռաց, երբ տեսավ ցավի պատճառը

ANIMALI CELEBRI

Հնդկաստանի Կալկոտա քաղաքից, 48 տարեկան Մինատի անունով մի կին, 45 օր տառապում էր ստամոքսի ցավից և թթվային ռեֆյլուքսիայից:

Երբ նա գնաց հիվանդանոց, սկանավորումը ցույց տվեց, որ նա ունի լեղապարկի քարեր: Վիրահատության ընթացքում բժիշկները ցնցվել են, քանի որ ներսում գտել են 12,000 քար: Սա, հավանաբար, նոր համաշխարհային ռեկորդ է, և նմուշները կարող են պահվել Լոնդոնում:

Մինատի Մոնդալը տառապում էր ստամոքսի քրոնիկ ցավից և թթվային ռեֆլյուքսիայից երկու` նրա համար շատ երկար թվացող ամիս: Վերլուծությունները և ուլտրաձայնային հետազոտությունները ցույց են տվել, որ նա տառապում է լեղաքարային ծանր վիճակից:

Այս քարերն, ըստ էության, խոլեստերինի և աղերի գնդիկներ են, որոնք ձևավորվել են լեղապարկի մեջ, որը մի փոքրիկ տանձանման օրգան է լյարդի տակ, որն արտադրում է լեղի: Որոշ դեպքերում, դուք կարող եք նորմալ կյանք վարել, առանց որևէ ախտանիշի, նույնիսկ եթե ունեք լեղաքարային հիվանդություն: Բայց եթե նրանք սկսեն արգելափակել լեղապարկը, դա կառաջացնի ցավ, սրտխառնոց և հավանականորեն մահացու վտանգ: Չնայած, որ լեղաքարերի հիվանդությունը տարածված է, ճարպոտ սնունդը կարող է մեծացնել դրա ռիսկը, հատկապես կանանց մոտ, պարզ չէ, թե ինչու:

Այնուամենայնիվ, բժիշկները չէին սպասում այդքան մեծ քանակությամբ քարեր գտնել:
Դոկտոր Մահան Լալա Սահան, ով կատարել էր լապարոսկոպիկ վիրահատություն, ասաց. «Ես զարմացա ՝ տեսնելով մեծ քանակությամբ քարեր, որոնք մենք հանեցինք այս հիվանդի լեղապարկի միջից: Երբեք չէի մտածում, որ լեղապարկը կարող է այդքան շատ քարեր պարունակել:

Դոկտոր Սահան, մի քանի օգնականների օգնությամբ, հաշվեց բոլոր փոքրիկ քարերը: Նրանք կրում էին երկշերտ ռետինե ձեռնոցներ: 4 ժամ անց օգնականները հաշվեցին, որ առկա էր 12,000 քար՝ 2-ից 5 մմ չափսերով:

Բժիշկ Մահան Լալա Սահան էնդոկրինոլոգ է հիվանդանոցում, և ասաց, որ չնայած նրան, որ բազմաթիվ վիրահատություններ է իրականացրել, բայց նա դեռ ցնցված էր, երբ թիվն անցավ 5000-ը:

Դոկտոր Սահան ասաց. «Երկու ամիս առաջ ես վիրահատեցի մի աղջկա վրա, որն ուներ 1110 քար, բայց չնայած ցնցող թվին՝ ես տեղեկություններ գտա, որ 1983 թ.-ին Մեծ Բրիտանիայում բժիշկները 3,110 քար են հեռացրել հիվանդի լեղապարկի միջից: Բայց ես զգում եմ, որ այդ թիվը կարող է արդեն զիջել առաջատար դիրքը, քանի որ ներկայիս թիվը երեք անգամ ավելին է, քան արդեն իսկ հաստատված «ռեկորդը»:

Rate article