Ծնողներս երկրորդ երեխա են ունեցել, սակայն նրա դաստիրակությամբ ես եմ զբաղվում… կարծում եմ, շուտով կփախնեմ տանից

ANIMALI CELEBRI

Ծնողներիս հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ դարձա 13 տարեկան: Ծնողներս որոշեցին, որ երկրորդ երեխա ունենալու համար անթերի ժամանակ է:  1 տարի անց իրագործվեց նրանց պլանը. ծնվեց կրտսեր եղբայրս: Անկեղծ ասած, ես ուրախ էի: Սակայն արդեն 1,5 տարի անց մայրս հայտնեց, որ որոշել է դուրս գալ աշխատանքի:

Картинки по запросу Возрастные родители завели второго ребенка, а воспитывать приходится мне

Դրանից հետո երեխայի խնամքն ընկավ իմ ու տատիկիս ուսերին: Ամեն օր դասերից հետո ստիպված էի նրան կերակրել, ուտելիք պատրաստել և լվանալ հագուստը: Ընդ որում տատիկս գալիս, օգնում էր ինձ և գնում իր տուն: Ես մնում էի միայնակ՝ դասերիս, տան հոգսերի և փոքր երեխայի հետ: Բնականաբար, նման գրաֆիկը վատ անդրադարձավ գնահատականներիս վրա: Սակայն ծնողներս համարում էին, որ դրա պատճառը համացանցն է և ֆիլմերը, որոնք, իբր, ես դիտում էի: Հոգսս թեթևացավ, երբ եղբայրս գնաց մանկապարտեզ:

Картинки по запросу Возрастные родители завели второго ребенка, а воспитывать приходится мне

Դպրոցն ավարտելուց հետո պլանավորել էի ընդունվել և սովորել իրավաբանական բաժնում, իսկ դրա համար պիտի գնայի Երևան: Սակայն ծնողներս կտրականապես դեմ եղան, ասացին, որ պիտի մնամ տանը և հոգ տանեմ եղբորս մասին: Հայրս ստիպեց, որ տան մոտակայքում գտնվող քոլեջի խոհարարական բաժինն ընդունվեմ: Սկզբում ինձ ստիպելով էի գնում դասի, բայց ընթացքում ինձ սկսեց դուր գալ պատրաստելը: Քոլեջից հետո սրճարանում աշխատանք գտա, այնտեղ ծանոթացա մի երիտասարդի հետ: Մեր միջև մեծ համակրանք կար:

Արդեն 2 ամիս հանդիպում էինք, երբ ծնողներս իմացան դրա մասին, և, իհարկե, արգելեցին նրա հետ որևէ կապ ունենալ: Հայրս ասաց, որ պիտի դուրս գամ սրճարանից, քանի որ նա ինձ համար նոր գործ է գտել:

Պարզվեց, որ նա պայմանավորվել է, որ ես աշխատեմ դպրոցի խոհարարի օգնական: Իմաստն այն էր, որ այժմ կարող էի հետևել եղբորս, իսկ դասերից հետո նրան տուն բերել: Հայրս ասաց, որ մոռանամ փեսացուների մասին այնքան ժամանակով, մինչ եղբայրս կդառնա ինքնուրույն:

Ընկերոջս պատմեցի այս ամենի մասին, իսկ նա էլ առաջարկեց ամուսնանալ և միասին գնալ Երևան: Արդեն հստակ որոշել եմ, որ եթե ծնողներս դեմ լինեն, ուղղակի կփախնեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Rate article