Ծնողները մտան կյանքի համար պայքարող դստեր պալատ և քարացան․․․ այն, ինչ անում էր բժիշկը, նրանց շոկի ենթարկեց

ANIMALI CELEBRI

Հնարավոր է, որ այս տղամարդու արարքը ստիպի որևէ մեկին խորը մտածել․․․

Ծնողների ամենամեծ վախերից մեկն է, երբ հարազատ երեխայիդ կյանքին վտանգ է սպառնում։ Հատկապես, երբ փոքրիկը միացված է հազարավոր սարքերին, իսկ սիրող ծնողները ոչինչ անել չեն կարող։

Բեյքերների ընտանիքը գիտի, թե ինչ է նշանակում այդ վախը։ Նրանց երկար սպասված աղջիկը՝ Լիննը, վաղաժամ էր ծնվել, հղիության 23-րդ շաբաթում։ Կշռում էր ընդամենը 500 գրամ։ Բարեբախտաբար, երեխան ողջ մնաց և անցյալ տարվա հուլիսին տեսավ իր տունը։ Սակայն մինչ այդ երեխան 200 օր անցկացրեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Այդ ժամանակը ծնողներին մի ամբողջ հավերժություն թվաց։

Ցավոք, շուտով Լիննը նորից հիվանդացավ։ Վիրուսը խոցել էր փոքրիկի թոքերը։ Բժիշկները ստիպված եղան նրան արհեստական կոմայի մեջ պահել, որպիսի երեխայի օրգանիզմը կարողանա ավելի շուտ վերականգնվել։

Փոքրիկին սիրում էր բաժանմունքի ողջ անձնակազմը։ Բայց հատկապես կապվել էր նրա հետ Դեյն Փրաթ անունով մի երիտասարդ տղամարդ։ Հենց նա էր վերահսկում երեխայի վիճակը, հետևում մոնիտորի ցուցանիշներին։

Մի օր Լիննի ծնողները եկան երեխային այցելության և զարմանքից քարացան․ Դեյնը նստած էր փոքրիկի կողքին և նրա համար գիրք էր կարդում։ Նա ասաց, որ հեքիաթ է կարդում՝ ուժեղ գնացքի մասին։ Ըստ Դեյնի՝ այդ գիրքը հիանալի նկարագրում է երեխային, նրա ուժեղ կամքն ու ապրելու ձգտումը։

Դեյնի նման մարդկանց շնորհիվ շարունակում ենք հավատալ, որ աշխարհում կա բարություն։

 

 

Rate article