Ինչ պետք է հագնել տոներին Ամանորյա նորաձևությունը 2020-ին.

ANIMALI CELEBRI

Նորաձևության համաշխարհային տներն առաջարկում են Առնետի տարին դիմավորել սառը երանգներով։ Wճաբանները խորհուրդ են տալիս Ամանորի look-ի համար ընտրել սառը մոխրագույն, կաթնագույն, սև կամ սպիտակ երանգները։ Գունային այս համատեքստում արված համադրությունը կարելի է լրացնել մետալիկ երանգներով կամ մարգարտե աքսեսուարներով։

Նախորդ տարվա հետ համեմատած՝ բավականին շատ փոփոխություններ են եղել։ Եթե անցած տարիներին խորհուրդ էր տրվում կարմիր գույնը և ոսկեգույն փայլը, ապա այս տարի գույներն անհամեմատ մեղմացել են՝ օրինակ փափուկ մոխրագույնն է եկել նորաձևություն, որը շատ տեղին կլինի Ամանորի տոներին հագնելու համար։ Հիմնական փոփոխությունը, որը մի քանի տարվա կտրվածքով է, ոսկեգույնի փոխարինումն է արծաթագույնով։

Նախ ինչ-որ բան հագնելը, պետք է հասկանաք, թե որտեղ, ում հետ և ինչ միջավայրում ենք դիմավորելու Նոր տարին: Օրինակ, եթե տանն ենք լինելու, հարմարավետությունն է կարևոր․ նշված երանգների մեջ ընտրեք տաքուկ բլուզ և համադրեք ջինսի հետ։ Տոնական տեսքի համար կարող եք ինչ-որ հետաքրքիր շեշտադրում անել։ Եթե ակումբային երեկույթի եք գնալու կամ փաբում եք լինելու, ընտրեք հարմարավետ, սեքսուալ, կարճ զգեստ, որը կլինի փայլերով։ Եթե երեկոն ռեստորանային է լինելու, էլեգանտությունն է կարևոր, կարելի է երկար զգեստ կրել։ Այս տարի ոսկեգույն փայլին պետք է փոխարինեն արծաթագույնը, մետալիկ երանգները։ Սևի, արծաթագույնի համադրությունը, մարգարիտները, փայլը ևս նորաոճ տեսք կհաղորդեն կերպարին։

Սակայն ինչ կերպար էլ, որ դուք ընտրեք, հիշեք, որ որքան էլ փորձեք հետևել նորաձևության միտումներին, առավել կարևոր է լավ տրամադրությունը։

Rate article