Ինչպես է 3 երեխաների մորը հաջողվել նիհարել 55 կիլոգրամով և այժմ ինչ տեսք ունի նա

ANIMALI CELEBRI

Ծանոթացեք, նա Քելիին է, ապրում է Ավստրալիայում և ունի 3 երեխա։

Կինը ժամանակին բավականին գեր էր։ Երեխաների մասին հոգ տանելը կնոջ համար շատ դժվար էր։ Սակայն այս պատմությունն ունի լավ ավարտ։

1 տարում կինը կարողացել է նիհարել 55 կիլոգրամով։ Ընդ որում ոչ մի վիրահատական միջամտություն և դիետաներ չեն եղել, ամեն ինչ շատ ավելի պարզ է։

Պարզապես Քելլին աստիճանաբար փոխեց իր սննդակարգը, և արդեն 1 տարի անց նա գրեթե մոռացել էր  անցյալի մասին։ 

Երբ Քելլին ունեցավ երրորդ երեխային, սարսափով նայեց կշեռքին․ նա տեսավ 126 կիլոգրամ ցուցանիշը։ Դա մեծ շոկ էր, քանի որ ինքը երբեք այդքան մեծ քաշ չէր ունեցել։

Կինը հասկացավ, որ պետք է ինչ-որ բան փոխել, և ոչ միայն կշեռքի ցուցանիշի պատճառով, այլ նաև կենցաղային և երեխաների հետ կապված դժվարությունների պատճառով։

Քելլիի սիրելի ուտեստը կարտոֆիլ ֆրին էր և հավը, և կնոջ համար շատ դժվար էր դրանցից հրաժարվելը։ Քելլին որոշեց փոքրացնել չափաբաժինները, հետո աստիճանաբար հանեց սննդակարգից գազավորված ըմպելիքները՝ փոխարինելով դրանք հանքային կամ սովորական ջրով։

Քելլին սնվում էր միայն տանը և այլևս սրճարան չէր գնում։

Կինը սնունդը լցնում էր կնոտեյների մեջ, որպեսզի պատահաբար ավելորդ ոչինչ չուտի։ Ընթացքում նա ինքն էլ վնասակար սնունդ ուտելու ցանկություն չուներ։

Նախաճաշը սկսվում է վարսակի փաթիլներից կամ ձվածեղից։ Ճաշին նա ուտում է թեթև աղցան և ձուկ, ընթրիքը նույնն է, պարզապես նաև մրգեր են ավելանում։

Բոլորը պնդում են, որ դիետաները ապահովում են արագ արդյունք, սակայն Քելլին ապացուցեց, որ կա ավելի արդյունավետ և ոչ վնասակար մեթոդ։

Քելլին կարողացավ փոխել իր կյանքը և մոտիվացնել ուրիշներին։ Այժմ դժվար է հավատալը, որ նախկին և ներկա Քելլին միևնույն մարդն է։

 

Rate article