Ինչպես ազատվել հագուստին ներծծված քրտինքի հոտից

ANIMALI CELEBRI

Որքան էլ գովազդեն ժամանակակից քիմիական միջոցները, պատկերացրեք, թե ինչպես են մեր տատիկները ապրել առանց դրանց: Այո կա միջոց, որը վաղուց գործածվում է հագուստի իդեալական մաքրության համար: Դա սովորական սեղանի քացախն է:

Քացախը

  • Փափկեցնում է ջուրը, հեշտացնում կոշտ կտորից կարված հագուստի պարզաջրումը
  • Մաքրում է օրգանական ծագման լաքաները՝ մրգահյութ, գինի, սուրճ, յուղ: Բավական է 50 մլ քացախ լցնել լաքաանող նյութերի համար նախատեսված արկղիկում եւ լվանալ հագուստը: Ժանգի հետքը վերացնելու համար աղից ու քացախից պատրաստեք խյուս, քսեք հետքին եւ տրորք մի քանի րոպե:
  • Վերացնում է քրտինքի ու կատվի մեզի հոտը: Նախապես մշակեք հետքերը քացախով, ապա լվացքի փոխու հետ լցրեք 100 մլ քացախ:
  • Վերացնում է նույնիսկ քրտինքի ներծծված հոտը: Պետք է միայն լվանալուց հետո թրջել հագուստը քացախաջրում:
  • Մաքրում է լվացքի մեքենան: 1 Բաժակ քացախը կարող է փոխարինել կալգոնին, հեշտությամբ վերացնել կրային նստվածքն ու սպորները:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

Rate article