Իմ պահարանում երբեք ցեց չի լինում, իսկ տանս անուշ բույր է․․․ ընդամենը 10 րոպեում այս հրաշք բուրավետիչը պատրաստ է լինում

ANIMALI CELEBRI

Երբեմն տանն առաջանում է տհաճ հոտ կամ պարզապես բացակայում է թարմության բույրը։ Ինչպե՞ս լուծել խնդիրը։

Եթե դուք նույնպես սիրում եք, որ տանը լինի թույլ, հանգստացնող բույր, սակայն հատուկ բուրավետիչներ գնել չեք ցանկանում, ուրեմն պատրաստեք այն ինքներդ՝ ընդամենը 10 րոպեում։

Այսպիսի բուրավետիչը կարող եք օգտագործել ինչպես ամբողջ տանը, այդպես էլ առանձին հատվածներում՝ պահարանում, խոհանոցային դարակներում։

Բացի անուշ բույր ապահովելուց, բուրավետիչն ունի ևս մի հատկություն․ այն վախեցնում է ցեցերին։ 

Օդի թարմեցուցիչ պատրաստելու համար մեզ պետք է․

  • սուրճի հատիկներ
  • նարինջ
  • մաքուր գուլպա կամ զուգագուլպա

Հանել նարինջի կեղևը և չորացնել։ Սուրճը մանրացնել պետք չէ։

Եթե զուգագուպլա եք վերցրել, կտրատել այն՝ բաժանելով այնքան կտորների, քանի տեղ որ ցանկանում եք թարմեցուցիչ դնել։ Գուլպաները կտրատել պետք չէ։

Չորացած նարինջի կեղևը մանրացնել բլենդերով։ Նարինջի կեղևն ու սուրճը միացնել 1։2 հարաբերակցությամբ։ Խառնել։

Խառնուրդը լցնել զուգագուլպաների մեջ՝ եզրերն ամրացելով թելով։

Բուրավետիչներն արդեն կարող եք դնել այն վայրերում, որտեղ ցանկանում եք զգալ անուշ հոտը։

 

Rate article