«Իմ ամեն ինչ». Արմեն Պետրոսյանի շհորհավորանքը կնոջը

ANIMALI CELEBRI


Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ) ընտանեկան լուսանկար է հրապարակել ու շնորհավորել կնոջ ծննդյան օրը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում զույգը մեղմ գրկախառնված է։ «Ծնունդդ Շնորհավոր, իմ ամեն ինչ»,- հրապարակումը մակագրել է Արմեն Պետրոսյանը՝ այն ուղեկցելով «իմ սեր» հեշթեգով։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը գրել է. «Ինչ լավն եք, շնորհավոր»։

https://www.instagram.com/p/CEQYVCOhC5G/?utm_source=ig_web_copy_link

Ավելի վաղ հրապարակած արխիվային կադրում պրոդյուսերը պատկերված էր կնոջ՝ Քրիստինայի եւ իրենց երեք երեխաների հետ։ Ընտանեկան ջերմ հրապարակմանը կից պրոդյուսերը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Հին նկարների շարքը շարունակվում է։ Նկար #41(2019թ․ Լոս Անջելես)», ապա հավելել էր «հիշողություններ» «իմ ընտանիքը «հեշթեգերը։

Rate article