Ժողովուրդ ջան չխաբնվեք

ANIMALI CELEBRI

Ժողովուրդ ջան այսօր  սովորականի նման որոշեցի  գնումներ կատարել։ Առաջինը  մտա սուպերմարկետ և երբ  մոտեցա գանձապահին՝ գումարը  վճարելու, նա  ինձ տվեց իմ կատարած գնումների  գնացուցակը։Ես սպասողական հայցքով նայում եմ այդ աղջկան և հարցնում․

-Այսինքն վե՞րջ, բա Հդմ՞ն։

Իմ դիտողությունից հետո մի անսարք սարքից փորձում է  տպել և այդպես էլ չկարողանալով,  խնդրում է կողքի գանձապահին ինձ տրամադրել Հդմ-ն և ես հեռանում եմ։

Այնուհետև  բանջարեղենի մի փոքրիկ խանութում գնումներ կատարելուց հետո  վաճառողը զարմացած նայում է  ճակատիս,  երբ կրկին պահանջում եմ Հդմ-ն։Картинки по запросу Հդմ

Այսօր մեր տատիկների,պապիկների թոշակները,զինվորների բարեկեցիկ պայմանները, պետական աշխատավարձերը,անապահով դասի նպաստները գոյանում է հարկերի վճարման հաշվին, նաև Հդմ կտրոն տրամադրելու արդյունքում։ Հղում եմ կատարում այդ ոլորտը վերահսկող կառույցներին։ Այցելե՛ք և ստուգե՛ք։

Ես կոչ եմ անում բոլորին՝ պահանջե՛ք Ձեր գնումների Հդմ կտրոնները։

Եթե ուզում եք,որ մեր երկիրը երկիր դառնա, նախ և առաջ պետք է  փոխվենք մենք։

Եղեք պահանջատեր․․․

Խնդրում եմ կիսվել և տարածել

Rate article