«Թանկագինս»․ հուզիչ պրեմիերա՝ Արտաշ Ասատրյանից․ բաց չթողնեք

ANIMALI CELEBRI

Արամ Ասատրյանի տաղանդաշատ որդի Արտաշ Ասատրյանը հիանալի պրեմիերա է ներկայացրել՝ անչափ հուզիչ ու գեղեցիկ տեսահոլովակ՝ «Թանկագինս»։ Այն նվիրվում է Անահիտ Զաքարյանին՝ հեղինակ Արթուր Ավետիսյանից։

Անկրկնելի շքեղ ու գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել, իսկ Արտաշ Ասատրյանի ձայնային հրաշալի տվյալները պարզապես փշաքաղվելու աստիճանի են հասցնում յուրաքանչյուր ունկնդրի։ Շատ ռոմանտիկ ու ոճային է ստացվել տեսահոլովակը, որտեղ իսկական հարսանիք է ներկայացված՝ անչափ ռոմանտիկ ու հիշվող։

Արտաշ Ասատրյանը, կարծես նայելով այդ գեղեցիկ զույգին, վերհիշում է իր ապրած ռոմանտիկ պահերն ու դիմում սիրելիին՝ «Թանկագինս, կյանքիս իմաստն ես անգինս, իմ գարունն ես, ժպտա միշտ» երգելով։ Ողջ ընթացքում Արտաշը նայում է երիտասարդ զույգին ու իրենց օրինակով մեծարում իրական սերն ու կնոջ կարևորությունը տղամարդու համար։

Իրապես, անչափ հուզիչ ու գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել, իսկ զետեղված հարսանեկան կադրերն էլ ավելի են գեղեցկացրել այն։

Rate article