Ըստ ձեր ծննդյան ամսաթվի՝ իմացեք՝ ով եք եղել նախորդ կյանքում

ANIMALI CELEBRI

Ասում են՝ նախորդ կյանքերը կարող են ազդել ընթացիկի վրա: Իմանալու համար, թե ով էիք նախկինում, կարող եք ընդամենը գումարել ձեր ծննդյան ամսաթիվը:

Օրինակ՝ մարդը ծնվել էր  12․ 04․ 1969 թ.:

Անհրաժեշտ է բոլոր թվերն իրար գումարել մինչև միանիշ թիվ ստացվի՝ 1 + 2 + 0 + 4 + 1+ 9 + 6 + 9 = 32 = 3 + 2 = 5:

Այսպիսով, ծննդյան թիվը 5 է:

 Առաջարում ենք, որ ձերը հաշվարկեք և ձեր նախորդ կյանքի մասին ավելին իմանաք:

Թիվ 1
Ըստ ամենայնի, այս կյանքում վառ արտահայտված ստեղծագործական հակում ունեք: Նախորդ կյանքերում արվեստով էիք զբաղվում: Կարող էիք զբաղված լինել նաև շինարարության ոլորտում:

Թիվ 2
Հավանաբար պետական ծառայությամբ էիք զբաղվում: Նաև կարող էիք բարեգործության մասնակցել: Սիրում եք ձեզ վրա ուշադրություն գրավել, ուստի նախորդ կյանքում հաճախ էիք բեմում լինում որպես դերասան, պարող:

Թիվ 3
Դասավանդմամբ էիք զբաղվում, նաև կարող էիք զինվորական ծառայող լինել: Մեծ է հավանականութունը, որ մի ժամանակ մոգ, էզոթերիկ կամ բուժակ էիք: Այս կյանքում լավ զարգացած ինտուիցիա ունեք:

Թիվ 4
Մեխանիկ էիք կամ փողի հետ էիք կապված՝ հաշվարկ անող, հաշվապահ:

Թիվ 5
Նախորդ կյանքերում դատավոր, դատախազ, փաստաբան կամ շրջիկ կրկեսի արտիստ էիք: Բավական յուրօրինակ մարդ եք:

Թիվ 6
Ըստ ամենայնի, եկեղեցում էիք ծառայում կամ բժիշկ էիք: Հիմա էլ կարող եք նման գործերով զբաղվել՝ բուժել, օգնել մարդկանց: Շատ եք սիրում բոլորին օգնել, հաճախ՝ ի վնաս ձեզ:

Թիվ 7
Ձեր հետաքրքրասիրությունը կարող է նախորդ կյանքերից գալ, երբ դուք ուսուցիչ կամ ալքիմիկոս էիք: Կարող էիք նաև ոկսերիչ կամ խոհարար լինել:

Թիվ 8
Նախորդ կյանքում դատավոր, անշարժ գույքի ոլորտի մասնագետ կամ քաղաքական գործիչ էիք: Առավել հաճախ բավական լուրջ մասնագիտական աճ եք ունենում:

Թիվ 9
Նախորդ կյանքում սերտորեն կապված էիք գեղեցկության և նորաձևության հետ: Հնարավոր է՝ հագուստ էիք մոդելավորում, դիմահարդար էիք, լուսանկարիչ կամ նորաձևության քննադատ:

Rate article