Ընդմիջմանս որոշեցի մի քիչ զբոսնել և խանութից ուտելու բան գնել․․․տեսա մի պապիկի, խեղճը նստած արտասվում էր

ANIMALI CELEBRI

Աշխատավայրում ընդմիջման ժամանակ հաճախ եմ դուրս գալիս զբոսնելու։ Իմ ազատ 1 ժամը նախընտրում եմ անցկացնել դրսում, մաքուր օդին, այլ ոչ թե գործարանի ճաշարանում։

Մտա մոտակա այգին և որոշեցի պուլպուլակից ջուր խմել։ Անցնելով նստարանների կողքով՝ նկատեցի մի պապիկի․ նստած արտասվում էր։ Հարցրեցի․

Ձեզ օգնե՞մ ինչ-որ բանով։ Ի՞նչ է պատահել։

Չեմ հիշում, որտեղ եմ ապրում։ Կորել եմ, չգիտեմ, ինչպես հասնեմ տուն։

 

Նա անդադար նույն բանն էր կրկնում, և ես հասկացա, որ չափազանց շփոթված վիճակում է։ Լավ է, որ ձեռքին կախազարդ նկատեցի, վրան էլ գրված էր հեռախոսահամար։ Զանգեցի նշված համարով, մի տղամարդ պատասխանեց, ասաց, որ շուտով կգա։ Ես մնացի պապիկի հետ, փորձում էի հանգստացնել նրան։

Երբ նա մի քիչ ուշքի եկավ, սկսեց խոսել իր մասին։ Նրա պատմածն ինձ ուղղակի ցնցեց։

Картинки по запросу Дед

Նա միայնակ է ապրում, ունի ամուսնացած որդի, երեք մեծահասակ թոռ, ովքեր արդեն ունեն իրենց ընտանիքները։ Պապիկը միայն որդու անունն էր հիշում, բայց մտաբերեց, որ հենց հարսն է ի սկզբանե դեմ եղել, որ իրենք միասին ապրեն։

15 րոպե անց մոտ 50 տարեկան տղամարդ եկավ՝ թանկարժեք մեքենայով, կարգին հագնված։ Շնորհակալություն հայտնեց և տարավ պապիկին։

Ամբողջ օրը մտածում էի խեղճ մարդու մասին։ Որոշել եմ վաղը զանգել այն համարով և իմանալ պապիկի հասցեն, հնարավորության դեպքում երբեմն կայցելեմ նրան։

Rate article