Երեկ երթուղայինում մի երիտասարդ ամուսնության առաջարկություն արեց իր ընտրյալին…ես նույնպես մասնակցում էի այդ գործընթացին

ANIMALI CELEBRI

Մի քանի օր առաջ նստեցի երթուղային, դասից տուն էի վերադառնում: Տեսա մի երիտասարդի, ով բոլորին ինչ-որ ստրատեգիա էր բացատրում: Երբ բարձրացա, նա դիմեց ինձ.

-Եթե դժվար չէ, դուք նույնպես օգնեք ինձ:

Բնականաբար, ես համաձայնեցի:

Ամեն ինչ այսպես էր պլանավորված. պիտի մի երկու կանգառից նստեր իր ըտրյալը, իսկ երիտասարդն էլ պիտի մեզ նշան տար,  մենք էլ՝ պատուհանից նայելիս կամ գիրք կարդալիս, գեղեցիկ խոսքեր ասեինք…Իսկ այդ ընթացքում տղան պիտի հետևի նստարանին թաքնվեր՝ ՄԵԾ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ բռնած:

Եվ ահա նա նստում է…վարորդի հետևի նստարանին…և սկսվում է հեքիաթը: Երիտասարդ ուղևորը հեռախոսով ինչ-որ բան է անուն և ասում.

Գիտես, նա վերջերս հասկացավ, որ հենց քեզ է սպասել ամբողջ կյանքում…նա հենց քեզ հետ է ուզում անցկացնել իր ամբողջ կյանքը:

Աղջիկը քթի տակ ծիծաղում է՝ կարծելով, թե խելագար է:

Հետո շարունակում է վարորդը.

Նա այնքան է ուզում, որ դու իրեն որդի պարգևես, հենց դու…

Հետո նմանատիպ այլ բաներ ասացին մյուղ ուղևորները: Հերթը հասավ ինձ.

-Անի, նա չի ուզում կորցնել քեզ: Նույնիսկ մի րոպեով բաժանվելուց հետո՝ նա կարոտում է քեզ…նա իր կյանքն առանց քեզ չի պատկերացնում:

Աղջիկը արդեն հուզվել էր, արտասվում էր, արդեն հասկացել էր, ինչ է կատարվում: Այդ պահին վեր կացավ երիտասարդը, իջավ մի ծնկի վրա, մատանի և ծաղկեփունջ նվիրեց…

Մեր աչքի առաջ նոր զույգ ստեղծվեց…հուսանք, որ նրանք մինչև կյանքի վերջ միասին կլինեն…

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

 

Rate article