«Երբ տուն վերադարձա նարնջագույն մազերով, մայրս միկրոսթրես տարավ». Իննա Խոջամիրյանը` ոճափոխության և իր պահպանողական տեսակի մասին

ANIMALI CELEBRI

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն օրեր առաջ ոճային փոփոխություն է արել` վարսերի շագանակագույն երանգը փոխարինելով նարնջագույնի:

Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ երեկ թարմացրել են գույնը, փորձում են խարտյաշ երանգ ստանալ:

«Մեր ասպարեզում, երբեմն, ոչ թե մենք, այլ նախագիծն է որոշում, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն. սա այդ դեպքն է: Ոճաբան Արայիկ Գաբաջյանն է ընտրել մազերիս այս գույնը: Ինձ միշտ ժամանակ է պետք նոր ոճին հարմարվելու համար: Պարադոքսը նրանում է, որ ես բնույթով պահպանողական մարդ եմ, ինչքան էլ արտաքնապես հակառակն է երևում: Դժվար եմ բաժանվում այն ամենից, ինչ ունեմ: Ամենահամարձակը, երևի, մազերիս հարցում եմ եղել, բայց երբ մասնագիտությունը պահանջում է, պարտավոր եմ իմ պահպանողական բնավորությունը մի կողմ դնել»,-ասաց նա և հավելեց, որ կարանտինից հետո սկսել է միշտ վառ գույներ ընտրել` վառ մատնահարդարում, հագուստ, մազեր:

Ըստ Իննայի` ոճային փոփոխություններն իրեն հեշտ չեն տրվել, ժամանակին այլ կերպ է մտածել. «Կար ժամանակ, երբ մտածում էի` մազերս երբեք չեմ ներկի, քանի որ աղջիկը պետք է պահպանի իր բնական գեղեցկությունը: Ինչպես ասում են` «Это было давно и неправда»: Դժվարն առաջին անգամն է, 2016-ին մեկ անգամ ներկելուց հետո սկսեցի անընդհատ փոփոխություններ անել մազերիս հետ»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Rate article