Ես սեղանին դրեցի հին ու ջարդջրդված հեռախոսի նոր կափարիչը․․․ նա, ում մենք անսիրտ ու չարոգի էինք համարում, սկսեց արտասվել․․․

ANIMALI CELEBRI

Մեր գրասենյակում մի կին կա աշխատող, մոտ 50 տարեկան է, շատ շքեղ է, 35-ից ավել չի երևում։ Բավականին ունևոր է, լավ պաշտոն ունի, խիստ ու ազդեցիկ կին է։

Բայց նա մի տարօրինակություն ունի․ նրա հին բջջային հեռախոսը, որը կամաչեր բռնել նույնիսկ տարեց թոշակառուն։ Եվ դա այն դեպքում, երբ Անահիտի նոթբուկը և պլանշետը ամենանոր մոդելի են, ունի մեքենա, տուն։

Սկզբում նրան ասում էին․

-Ե՞րբ ես աղբը գցելու այդ հնությունը, նույնիսկ էկրանն է սև ու սպիտակ։

Ի պատասխան դրան Անահիտը քարանում էր, բարկանում և կամաց ձայնով ասում․

Ես այստեղ նրա համար չեմ, որ ինձ բջջային հեռախոսի վերաբերյալ խորհուրդներ տաք։ Էլ ի՞նչը ձեզ դուր չի գալիս։

Անահիտի ծննդյան օրերին ամբողջ գրասենյակով գումար էինք հավաքում, ակնարկում, որ դա բավական է նոր հեռախոս գնելու համար։ Նա համեստորեն շնորհակալություն էր հայտնում և շարունակում․․․ բռնել հինը։ Եվ այդպես 10 տարի շարունակ։

Մեզ մոտ նույնիսկ կատակում էին, իբր հեռախոսի մեջ նրա մահն է թաքնված։

Մի օր նկատեցի, որ հեռախոսի կափարիչը ճաքել է։ Հաջորդ օրը շրջեցի հեռախոսների վերանորոգման կետերը, բոլորը զարմանում էին, երբ իմանում էին, թե ինչ եմ ուզում։ Ի վերջո, գտա այն, ինչ ինձ պետք էր։

Երբ եկա աշխատանքի, լուռ վերցրեցի Անահիտի հեռախոսը, հանեցի կոտրված կափարիչը, դրեցի նոր և տվեցի հեռախոսը զարմացած տիրոջը։

Երբ ուզում էի դուրս գալ աշխատասենյակից, Անահիտը, ում այդքան ժամանակ բոլորը քարսիրտ էին համարում, սկսեց արտասվել․

Շնորհակալ եմ։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ արեցիք ինձ համար։ Տեսեք, այն կարծես նոր լինի։ Հասկանում եք, այս հեռախոսի մեջ 2 րոպե տևողությամբ ձայնագրություն կա․ իմ ու ամուսնուս հեռոխոսազրույցն է, վերջին․․․ Նա իմ ծննդյան օրն էր շնորհավորում, ասում էր, որ առավոտյան գործուղումից տուն կհասնի, միասին կնշենք։ Բայց այդպես էլ չհասավ, ավտովթարը նրան խլեց ինձանից․․․Արդեն 15 տարի է անցել․․․ բայց ես ամեն օր լսում եմ մեր ձայնագրությունը․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Rate article