Ես ու ամուսինս մեր դստեր համար տուն գնեցինք ու վերանորոգեցինք այն․․․ դրանից հետո նա դադարեց մեզ հետ խոսել․․․

ANIMALI CELEBRI

Մեր մտքով չէր անցնում, որ մեր աղջիկը նման ռեակցիա կտա՝ մեր նվեր ստանալուց հետո․․․ Իսկ դուք ի՞նչ կասեք․ ահա լուսանկարները մինչ/հետո։

Պատմությունը տեղի է ունեցել ոչ թե ինձ, այլ իմ եղբոր ընտանիքի հետ։ Զարմուհիս ավարտել էր դպրոցը, ըդնուվել համալսարան, պատրաստվում էր ինքնուրույն կյանքով ապրել՝ մեծերից առանձին, ուրիշ քաղաքում, որտեղ շարունակելու էր ուսումը։

Մնացածը եղբորս խոսքերից․

Ես չէի ուզում, որ աղջիկս ուրիշ քաղաքում հանրակացարանում ապրի, դրա համար էլ սկսեցի փորփրել հայտարարությունների կայքերը, որ վարձով տուն գտնեմ։ Հասկացա, որ պատրաստ չեմ ամսական 120-140 000 վարձ տալ, դրա համար էլ ես ու կինս հիփոթեքով բնակարան գնելու որոշում կայացրեցինք։

Այդպես Երևանում տուն գնեցինք, գտանք շինարարական բրիգադա, վերանորոգեցինք տունը, խնդրեցինք, որ պարբերաբար լուսանկարներ ուղարկեն՝ ցուցադրելով աշխատանքի ընթացքը։ Օգնում էր նաև ընկերս, ով նույն թաղամասում է ապրում։

Մինչ նորոգումը խոհանոցը անմխիթար վիճակում էր։

Սկսեցինք դեմոնտաժը․ հանեցինք տնից ամբողջ հին կահույքը։ Փոխեցինք պատուհանները, ջեռուցման համակարգ տեղադրեցինք, պատերին նոր պաստառներ փակցրեցինք, հատակների համար լամինատ ընտրեցինք, իսկ առաստաղների համար՝ գիպսաստվարաթուղթ։

Խոհանոցի ֆասադները որոշեցինք վառ գույնի անել՝ մանուշակագույն, ակտիվ երանգի։ Մեծացրեցինք աշխատանքային մակերեսը՝ տեղավորելով կահույքը երկու պատերի մոտ։

Հետո անցանք լոգասենյակի նորոգման աշխատանքներին։ Սկզբում այնտեղ հնարավոր չէր մտնել։ Ո՞վ կցանկանար նման լոգարան ունենալ․․․

Աշխատողները հանեցին հին սալիկները։Ընտրեցինք բաց երանգի սալիկներ։ Հետո տեղադրեցին նոր վաննա, լվացարան և պահարան։

Ահա և սենյակը։ Մինչ վերանորոգումը այն տխուր տեսք ուներ և նույնպես պահանջում էր լիարժեք ձևափոխում։

Կատարեցին կապիտալ աշխատանքներ․ հանեցին պաստառները, նորոգեցին հատակը, պատերը։ Նոր կահույք գնեցինք։

Մի խոսքով, չխնայեցինք մեր ջանքերը։ Իսկ աղջիկս, երբ տեսավ, կորցրեց խոսելու ունակությունը, բայց ոչ թե ուրախությունից, այլ պարզապես չցանկացավ մեզ հետ խոսել։ Հետո ամաչելով սեփական արարքից՝ մի քանի օրից նա ներողություն խնդրեց․

—Դե ես չէի սպասում, որ ինձ կարող եք նման նվեր անել։ Ուղղակի եթե կարողանայի ես էլ մասնակցել նորոգման աշխատանքներին, այլ գույներ կընտրեի։

Հիմա նա արդեն սովորել է ամեն ինչին և ուրախությամբ է ապրում։ Իսկ մենք հասկացանք, որ անակնլկալը չպետք էր այդքան անսպասելի անել․ պիտի հաշվի առնեինք մեր դստեր նախասիրություններն ու ճաշակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կ

Rate article