Ես հարգում և օգնում եմ մայրիկիս, իսկ կինս ու զոքանչս բողոքի ալիք են բարձրացրել

ANIMALI CELEBRI

Похожее изображение

Ինձ մեծացրել է մայրս միայնակ, շատ մեծ դժվարությամբ: Ես երբեք չեք մոռանում նրա հոգնած դեմքը, երբ գալիս էր աշխատանքից ու  շտապում էր գնալ երկրորդ աշխատանքի վայրը: Եվ ես ինքս ինձ խոստացա, որ երբեք չեմ մոռանա նրա դժվարությունները, և երբ  կարողանամ աշխատել,  կօգնեմ մայրիկիս:

Երբ աշխատանքի անցա,  ես  ամբողջ աշխատավարձս տալիս էի մայրիկիս:

Երբ եկավ ժամանակը ամուսնանալու, մայրս  ասաց, որ  այլևս չի կարող ինձանից գումար վերցնել, որովհետև այդ գումարն իմ ընտանիքին է հարկավոր:  Ես չհամաձայնվեցի և  ամեն ամիս նրա տալիս եմ իմ աշխատավարձի ուղիղ կեսը: Մայրս մեղավոր աչքերով նայում է ինձ ու ասում. «Բեռ եմ դարձել որդիս»:

Երբ լրացավ մեր ամուսնության մեկ տարին կինս ասաց, որ նրա մայրը պետք է տեղափոխվի մեր բնակարան: Ես  չընդդիմացա, գնահատեցի կնոջս հոգատարությունը իր ծնողի նկատմամբ:

Բայց որոշ ժամանակ անց, հասկացա, որ սխալվել եմ:

Վերջի շրջանում կինս սկսեց դժգոհել, որ  օգնում եմ մայրիկիս:

Սկզբում որոշեցի  ձայն չհանել, մտածելով, որ կհասկանան, բայց մի օր  կինս ասաց.

— Ես չեմ հասկանում, նրան իր թոշակը չի բավարարու՞մ, որ քեզանից է  փող պոկում:

— Երես եք տվել, ձեր «վզին է նստել»- ասաց զոքանչս, — դուք երեխա ունեք, ձեր գումարը պետք է ձեր երեխային ծառայի:

Похожее изображение

Ես արեցի մի բան, որ որպես մարդ անընդունելի եմ համարում, բայց ստիպված էի:

Ես զոքանչիս դուրս արեցի իմ տանից, երբ կինս լացակումած ասաց, նա ապրելու  միջոց չունի, պատասխանեցի նրանց իսկ խոսքերով:

— Չեմ հասկանում,  թոշակը չի բավարարու՞մ, որ մեր «վզին է նստել», մենք երեխա ունենք մեր գումարը պետք է մեր երեխային ծառայի:

Չգիտեմ ճիշտ եմ վարվել, թե ոչ, բայց զայրույթս չկարողացա զսպել:

Rate article