Ես հայերեն չգիտեմ, չեմ ապրել Հայաստանում, սակայն ինձ համար ամենակարևորն ինձ հայ զգալն է

ANIMALI CELEBRI

Դմիտրի Խառատյանը հայազգի այն հայտնի մշակութային գործիչն է, ով ապրել և իր գործունեությունը ծավալել է Հայաստանից դուրս, ռուսական միջավայրում, սակայն սիրում է նշել իր ազգային պատկանելության մասին, հպարտանում դրանով:

Նա սիրով է գալիս Հայաստան հյուրախաղերի, հաճույքով շփվում հայ հանդիսատեսի հետ:

Նա անկեղծացել է՝ պատմելով, որ իր ազգային պատկանելության և հայ ազգի ծագման, պատմության մասին իրեն պատմել է հայրը: Նա խոսել է գենետիկ հիշողության մասին, որ փոխանցվում է սերնդեսերունդ:

Դմիտրին հիշում է, որ երբ առիթ էր ստեղծվել չափահասության համար անձնագիր ստանալ, նա անձնագրային բաժնում «Ազգությո՞ւնը» հարցին առանց վարանելու պատասխանել է՝ «Հա՛յ»:

Նա առաջին անգամ Հայաստան է եկել 88-ի երկրաշարժից հետո, երբ ինքը քսանութամյա երիտասարդ էր: Դրանից հետո դերասանը ավելի հաճախակի է այցելում հայրենիք տարբեր առիթներով:

Խառատյանին նույնիսկ բախտ է վիճակվել ֆիլմում կերպավորել հայի՝ Արդրեաս Արշակյանին, ինչի համար, սակայն, ստիպված է եղել մազերը սև ներկել:

Rate article