Ես կարողացա հինգ երեխա մեծացնել, իսկ նրանք չկարողացան, կամ միգուցե չցանկացան իրենց հորը կերակրել

ANIMALI CELEBRI

Մի օր առավոտյան Հասմիկը փորձում էր արթնացնել ամուսնուն, բայց նա միայն վստահորեն ասում էր, որ իրեն հարկավոր չէ գնալ աշխատանքի, քանի որ դուրս է եկել և այլևս չի աշխատում այնտեղ:

Ամուսիններն ունեին հինգ երեխա: Կինը վստահ էր, որ ամուսինը պիտի աշխատի և աշխատի, օգնի ամբողջ ընտանիքին: Սակայն նա անտեսում էր ամուսնու խոսակցություններն այն մասին, որ հոգնել է և իրեն հանգիստ է հարկավոր, որ ուժերն արդեն լքում են իրեն:

Կինն այնքան դժգոհ էր այդ իրավիճակից, որ վազելով դուրս եկավ տանից և գնաց հարևանուհուն գանգատվելու:Հարևանուհին համամիտ էր տղամարդու հետ՝ ասելով, որ նա այդքան տարի աշխատել է, որպիսի մեծացնի հինգ երեխաներին, և կինը հիմա պիտի նրան շրջապատի սիրով և հոգատարությամբ, այլ ոչ թե վիճի:

Կիրակի օրը բոլոր երեխաներն իրենց ընտանիքների հետ եկան ծնողների տուն: Շուտով ավագ որդին սկսեց խոսակցությունն այն մասին, որ իրենք բոլորը դժվար ֆինանսական վիճակում են գտնվում և հույսները դրել էին հոր վրա: Յուրաքանչյուրն իր խոսքն էր ասում, որ հայրը պիտի աշխատի, իսկ այն ավարտվեց կնոջ խոսքով.

-Դու հենց վաղը դուրս կգաս և աշխատանք կգտնես:

Տղաարդը՝ համբերատար լսելով այդ ամենը, ոտքի կանգնեց և ասաց.

-Ես ձեզ մեծացրել և դաստիրակել եմ, իսկ դուք հինգ հոգով չեք կարողանում մի հոր կերակրել:

Նա դուրս եկավ խոհանոցից: Իսկ հաջորդ օրն իսկապես գնաց աշխատանք փնտրելու և գտավ: Պարզապես առաջին աշխատանքային օրվանից հետո այլևս չվերադարձավ տուն կնոջը զանգեցին և ասացին, որ ամուսինը սրտի կաթված է ստացել և մահացել տեղում:

Այժմ Հասմիկը միայնակ է ապրում, իսկ երեխաները գրեթե մոռացել են նրա մասին:

Rate article