«Ես իմ համար հանգիստ նստած սոխ ու հաց կուտեի, մեկ էլ -շըրըխք». ի՞նչն է բարկացրել սիրված երգիչ Սևակ Ամրոյանին

ANIMALI CELEBRI

Սևակ Ամրոյանը վերջերս իր մասնակցությունն է բերել արդեն հայտնի դարձած «Միքս շոու» նախագծին, որը Անահիտ Կիրակոսյանի փոխարեն սկսել է վարել Հայկ Պետրոսյանը:

Հաղորդումը բավականին ստացված էր ու զվարճալի հատկապես Սևակի հումորային ու հետաքրքիր պատասխանների շնորհիվ: Սակայն, ի զարմանս շատերի, ժամանցային հաղորդման շրջանակներում երգչի արտահայտած որոշ մտքեր դարձել են քաղաքական շահարկումների թեմա:

Այս առիթով սոցցանցային գրառում է արել Ս. Ամրոյանը՝ հորդորելով իր արտահայտությունները չկտրել հաղորդման ընդհանուր ենթատեքստից ու ներկայացնել այլ իմաստով: Նա չի ցանկանում, որ թյուըմբռնման պատճառով իրեն հակահեղափոխական հռչակեն:

Երգիչը խորհուրդ է տալիս նայել հաղորդումն ամբողջությամբ, առանց նայելու եզրակացություններ, իսկ որ ավելի վատ է, վիրավորական արտահայտություններ չհնչեցնել իր հասցեին:

Ս. Ամրոյանը նաև նշել է, որ ինքը սիրով է ապրում իր հայրենիքում, չնայած այլ երկրներից բազմաթիվ հրավերներ է ունեցել: Հաջողություն մաղթելով պետական այրերին՝ երգիչն իր պատրաստակամությունն է հայտնել իր հնարավորության սահմաններում օգտակար լինել նրանց:

Ժողովուրդ ջան, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում, -ես իմ համար հանգիստ նստած սոխ ու հաց կուտեի, մեկ էլ -շըրըխք։ Պարզվում է մեր որոշ լրատվամիջոցներ, սովորական շոու ծրագրում ասված ամենասովորական խոսքը վարպետորեն սարքում են քաղաքաքան թեժ վերնագիր ու հոպ ,անկախ քո կամքից ու ցանկություններից հայտնվում ես քաղաքական կրքերի կիզակետում։
Ժողովուրդ ջան, խնդրում եմ, առանց հաղորդումը նայելու մի հավատացեք վերնագրերին ու մի տարեք ինձ քաղաքական դաշտ, սարքեք հակահեղափոխական և առավել ևս զերծ մնա

Ещё

Rate article