Ես ընդամենը 5 տարեկան էի, երբ մայրս թողեց ինձ խանութում և հեռացավ

ANIMALI CELEBRI

Ես արդեն չափահաս մարդ եմ, ունեմ ամուսին և երեք հիանալի երեխաներ: Բայց մինչ այդ զգացել եմ լքված լինելու ցավը: Հաճախ մեծահասակները ասում են, որ նրանք չեն հիշում իրենց մանկությունը, միայն որոշ դրվագներ:

Ես  նույնպես չեմ կարող ասել, որ հիշում եմ ամեն ինչ: Բայց ինձ համար ամենացավոտ պահերը հիշում եմ մինչ այսօր, և ամենայն հավանականությամբ, երբեք էլ չեմ կարող մոռանալ:

Հայրս հեռացավ ինձանից, երբ փոքր էի, բայց դա իմացա միայն ավելի ուշ` դպրոցական տարիներին: Այն փաստը, որ իմ սեփական մայրը  թողել էր ինձ խանութում և հեռացել, միշտ կհիշեմ։

Ես հիշում եմ, որ այդ օրը մենք միասին գնացինք խանութ, ես ահավոր սոված էի: Բայց մայրս ոչինչ չգնեց ինձ համար: Նա միայն բարձրաձայն բղավեց ինձ վրա, և ես սկսեցի աղաչել, որ ինձ համար գնի կարկանդակ կակաչի սերմերով , որը այնքան գրավիչ էր թվում․․․

Բայց  գնելու փոխարեն ՝ նա զայրացած նայեց ինձ, հրեց մի կողմ և ասաց․

«Դուք իմ ողջ կյանքը փչացրեցրիք»:

Իսկ հետո նա ինձ թողեց մի փոքրիկ նստարանի վրա՝ պաղպաղակի սառնարանի մոտ: Նա հրամայեց սպասել իրեն այդտեղ: Եվ դա եղավ վերջին անգամը, երբ ես նրան տեսա մայրիկի դերում:

Անցավ որոշ ժամանակ։Մի տղամարդ մոտեցավ ինձ և սկսեց խոսել հետս։

Նա ինձ համար գնեց իմ ուզած գեղեցիկ կարկանդակը ՝ կակաչի սերմերով, որից ես պարզապես չէի կարողանում աչքս  թարթել: Երկու տարի անց ես սկսեցի ապրել նրա ընտանիքում:

Երբ ես կարկանդակ էի ուտում, արցունքներս ինքնըստինքյան հոսում էին աչքերիցս,իսկ այդ քաղցր կարկանդակը  աղի համ էր ստանում։ Այդ դեպքից հետո ինձ դուր չեկավ ոչ մի քաղցրավենիք: Եվ ես պարզապես չէի ուտում  դրանք, քանի որ  վառ հիշեցում էին այն մասին, թե ինչպիսին էր իմ կյանքը նախկինում:

Մի որոշ ժամանակ ես ապրում էի մանկատանը և սպասում էի որդեգրող ծնողներիս։ Բայց հոգուս խորքում սպասում էի սեփական մորս։

Օրերից մի օր ես հանդիպեցի նրան։ Եվ նույնիսկ հիմա ես հիշում եմ նրա հետ մեր զրույցը: Նա սկսեց ցնցել ինձ նախատինքներով ՝ փորձելով բացատրել իր արարքը: Պարզվեց, որ ես քանդել եմ նրա անձնական կյանքը և աշխատանքի մեջ նրա անհաջողությունները իմ մեղքն էր:

Ես եմ մեղավոր․․․ Երբ նա գտնվում էր ծննդատանը, չէ՞ր մտածում, որ երեխան ծնվելուց հետո չի կարողանա  գնալ  աշխատանքի և ընդլայնի իր կարիերան: Եվ նույնիսկ այն բանի համար, որ ես այժմ մանկատանն եմ հայտնվել  և շուտով կտեղափոխվեմ մեկ այլ ընտանիք, դրա համար էլ եմ ես մեղավոր, և պետք է շնորհակալություն հայտնեմ նրան:

Այո, ես այս ամենի համար  պետք է ասեմ նրան — «շնորհակալություն»:

Ի վերջո, եթե նա անգամ  որոշում կայացներ, և պահեր ինձ իր հետ, ես սովամահ կլինեի և կապրեի աղքատության մեջ: Եվ հիմա ես կարող եմ իմ կյանքն ունենալ: Եվ այդ պահին այդ կինը սպասում էր, որ ես շնորհակալություն  հայտնեմ  նրան: Ես հիմա միայն հասկացա, նա մտածում էր,թե ես պետք է լաց լինեի և խնդրեի, որ նա մնար ինձ հետ:

Բայց հիմա ես արդեն մեծ եմ և կարող եմ ասել՝ շնորհակալություն, որ ինձ հնարավորություն տվեցիր կյանքն ընկալել իմ աչքերով։ Միայն կասեմ, որ ես սովորեցի գնահատել ինձ շրջապատող սիրելի մարդկանց, ովքեր ամեն գնով օգնում և պաշտպանում էին ուրիշի երեխային:

Ես անչափ  շնորհակալ եմ այն ​​մարդկանց, ովքեր ինձ օգնեցին և սիրեցին  պարզապես այն պատճառով, որ ես կամ։

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfo.ru

Rate article