Եթե ցանկանում եք միշտ անթերի տեսք ունենալ, ձեզ կօգնի սովորական կերակրի աղը․ այն հրաշքներ է գործում

ANIMALI CELEBRI

Եթե ուզում եք անզուգական տեսք ունենալ, կարող եք օգտագործել սովորական աղ։ Բոլոր խնամված գեղեցկուհիներն էլ գիտեն, որ աղը հրաշքներ է գործում։

Картинки по запросу "Хотите всегда великолепно выглядеть? Вам поможет простая поваренная соль!"

Ահա աղի կիրառման մի քանի հետաքրքիր եղանակ։

Մազերի խնամք

Եթե մազերը շուտ են յուղոտվում, կարող եք օգտագործել այս հնարքը․ շամպունին մի բուռ աղ ավելացրեք։ Լվացեք դրանով մազերը և ուշադրություն դարձրեք․ ձեր մազերը կունենան հիանալի տեսք, իսկ ժամանակի ընթացքում կդադարեն այդքան շուտ յուղոտվել։

Եթե ցանկանում եք մազերին ծավալ հաղորդել, մի քիչ աղ խառնեք կոնդիցիոների հետ , տաքացրեք խառնուրդը և դրանով մերսեք մազերը՝ ծայրերից դեպի արմատներ։ Թողեք 20 րոպե և լվացեք։ Այդպես կլուծեք ճյուղավորվող ծայրերի խնդիրը, իսկ մազերն ավելի շքեղ տեսք կունենան։

Картинки по запросу "աղ"

Դեմքի խնամք

Աղ խառնեք հեղուկ օճառի կամ մաքրող քսուքի հետ։ Զգուշորեն շփեք մաշկը ստացված խառնուրդով և լվացեք գոլ ջրով։ Սա կխոնավեցնի մաշկը և կհեռացնի մահացած բջիջները։

Ոտքերի խնամք

Եթե ամբողջ օրն անցկացնում եք ոտքի վրա և մշտապես զգում եք ցավ և հոգնածություն, ապա աղ և ձիթայուղ խառնեք և դրանով շփեք ոտքերի կրունկները՝ շաբաթական 1 կամ 2 անգամ։ Չորացած մաշկը կխոնավանա, իսկ ցավը կնվազի։

Կապտուկների դեմ միջոց

Չենք կարծում, որ որևէ մեկին դուր են գալիս կապտուկները։ Նույնիսկ եթե դրանք վաղուց անցել են, իսկ հետքը մնացել է, այդ դեպքում այս հնարքը նույնպես կօգնի։ Խառնեք 2ճ․գ․ աղ և ջուր, քսեք մաշկին։

Картинки по запросу "Хотите всегда великолепно выглядеть? Вам поможет простая поваренная соль!"

Գլխացավեր

Աղով վաննա ընդունեք։ Աղը կօգնի թուլացնել մկանները և ազատվել լարվածությունից։

 

 

Rate article