Վնասը կարող է մնալ անպատիժ, եթե, իհարկե, դա պատահական է եղել։ Եթե սուպերմարկետում պատահաբար ինչ-որ բան եք կոտրել, մի անհանգստացեք և մի շտապեք վճարել ձեր անզգուշության համար։
Եթե միջադեպը ձեր մեղքով չէ տեղի ունեցել, դուք պարտավոր չեք փոխհատուցել վնասը։
Օրինակ, եթե դուք պատահաբար հրել եք շիշը, իսկ այն ընկել և կոտրվել է։ Տեսեք, արդյո՞ք դարակների վրա կան փոքր բորտիկներ․ դրանք անհրաժեշտ են ապրանքը ապահով պահելու համար։ Դրանց բացակայությունը՝ խանութի աշխատակիցների մեղքն է։
Գոյություն ունեն ապրանքը դասավորեու նորմեր․ ստելաժների միջև հեռավորությունը պիտի լինի 1,4մ-ից ոչ պակաս։
Որքան մեծ է ընդհանուր մակերեսը, այդքան ավելի մեծ պիտի լինի ստելաժների միջև հեռավորությունը։
Հիշեք, միայն դատարանը կարող է պարտադրել ձեզ վճարել փչացրած ապրանքի համար։ Դուք պարտավոր չեք անել դա տեղում։
Ավելի լավ է պահանջել աշխատակիցներից՝ ներկայացնել բողոքների գիրք։ Մանրակրկիտ նկարագրեք այն, ինչ տեղի է ունեցել։ Հնարավոր է, որ արդեն վերջին փուլում խանութի ադմինիստրացիան և անվտանգության աշխատակիցները ավելի մեղմ կվերաբերվեն։
Դատական պրոցեսներից նրանք վախենում են և խուսափում։
Եթե աշխատակիցները շարունակում են ճնշում գործադրել, առաջարկեք նրանց լուծել հարցերը պատշաճ վայրում՝ դատարանում։ Սպառնացեք, որ կբողոքեք պետական մարմիններին և կդիմեք սպառողների իրավունքների պաշտպաններին։
Երբևէ հայտնվե՞լ եք նման իրավիճակում, ինչ ավարտ է ունեցել այն։