«Դու մենակ չես, ինձ էլ մենակ մի թող». Նազենի Հովհաննիսյան

ANIMALI CELEBRI

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբության իր էջում գրառում է կատարել․

«Երեւանի հոտն եմ սիրել միշտ, մի տեսակ իրեն բնորոշ ու տարբեր, շատ ճանաչելի եւ հարազատ: Երեւանի՝ մարդկանցով լի աժիոտաժն եմ սիրել ու էդ նույն մարդկանց համարձակ անկեղծությունը, անթաքույց ջերմությունն ու երեսիդ ճպոցով կիսատ մնացած հարցերը շպրտելը… Երեւանի հոտը փոխվել է, փոխվել են մարդիկ ու մանավանդ` ջերմությունը, անկեղծությունը փախել է, իսկ սխալը մատնացույց անող ընկերը բռունցքի մեջ իր բարկությունը խեղդած` ապրում է, որ «չխանգարի», որ պատմության մեջ չընկնի, ու որ ինչ-որ մի շքամուտքում գլխին չսարքեն:

Երեւանը` ծիծաղով ու փոշիախառը քամիներով իսկական էր. շնչող օրգանիզմ: Հիմա դարձել է հազիվ հեւացող ու քովիդի կամ այլ վախերից «չշփվող», մի տեսակ չապրող քաղաք: Երեւանը եղել է միշտ տարիքով, բայց եւ երիտասարդ, իմ տեսած ամենաերիտասարդ քաղաքներից, հիմա կքել է բեռի, ծանրության եւ տրտմության տակ: Ծերացել է ասես: Կամ ես եմ ծերացել եւ չեմ զգում էն շատրվանների խոնավի օդը, անձրեւից հետո կանաչը, արեւի վառած ասֆալտն ու մարդկանց ջերմությունը` մեկը մյուսին ու քաղաքին: Հոտը փոխվել է Երեւանի: Մենակության հոտ է:

Հ.Գ. Քայլում էի ու անծանոթ մարդկանց ժպտում, ուզում էի ասել՝ «մենք նույնն ենք եղբայր, մի մեկուսացիր քո մեջ, դու մենակ չես, ինձ էլ մենակ մի թող, ախր մենք նույնն ենք, մեր քաղաքում… գոնե մենք պիտի մնանք նույնը»»,-գրել է Նազենին:

https://www.facebook.com/NazeniHovhannisyanOfficial/photos/a.109521152465048/3221183341298798/?type=3

Rate article