Գրիգոր Դանիելյանի և կնոջ նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է հեռախոսով

ANIMALI CELEBRI

Գրիգոր Դանիելյանը և Հռիփսիմե Ելինյանը հայկական շոու բիզնեսի ակնառու դեմքերից են, նրանք սիրում են հանդես գալ ընտանեկան ջերմ հոլովակներով: Նրանց երգերը մշտապես սերտ առնչություններ ունեն ընտանեկան միասնության և համերաշխության հետ:

Նրանք իրենց նախորդ երգի տեսահոլովակում ընդգրկել էին իրենց զավակներին: Ինչպես հայտնի է, զույգը դպրոց է հիմնել, որտեղ երեխաներին սովորեցնում են դերասանական արվեստ: Այս դպրոցի սաներն էլ հիմնականում հանդես են գալիս նրանց նախագծերում:

Նախորդ տեսահոլովակից հետո նրանց հերթական համատեղ զուգերգը կարծես թե ուշանում էր, սակայն երեկ Գրիգորը գրառում էր կատարել՝ հրավիրելով երկրպագուների ուշադրությունը: Նա տեղեկացնում էր, որ այսօր կլինի նրանց նոր երգի պրեմիերան: Մինչ այդ նա նկարներ էր հրապարակում՝ խոսելով իր եզակիի մասին, իսկ այսօր աարդեն պարզ է, որ երգը նույնպես կոչվում է «Եզակի»:

Քիչ առաջ յութուբում արդեն հասանելի դարձավ նոր երգի տեսահոլովակը, որը սիրած էակի բացառիկության մասին գեղեցիկ ստեղծագործություն է: Հատկանշական է, որ հոլովակը նկարահանվել է հեռախոսով, անցյալ տարվա կադրեր են հոլովակում:

Rate article