Բժիշկը չկարողացավ զսպել արցունքները, երբ կարդաց մահացած տղայի նամակը

ANIMALI CELEBRI

Դժբախտաբար դեռ կան երեխաններ, ովքեր վատ վերաբերմունքի են արժանանում իրենց ծնողների կողմից։ Ամերիկայում 4-5 տարեկան երեխաներ են մահանում ամեն օր խոշտանգման և ծեծի արդյունքում։ Իվանը այս պատմության հերոսը այդ զոհերից մեկն է։

Այս պատմությունը ձեզ անհավանական կթվա, բայց այս նամակը իրական է.

«Իմ անունը Իվան է, և ես 7 տարեկան եմ: Ես սիրում եմ իմ ծնողներին, բայց նաև վախենում եմ նրանցից: Նրանք ինձ շատ հաճախ են հարվածում, բայց չգիտեմ ինչու:

Ես գնում եմ դպրոց և լավ աշակերտ եմ: Ինձ դուր է գալիս նաև իմ ուսուցիչը և մյուս երեխաները: Բայց ես ընկերներ չունեմ: Ինձ ոչ ոք չի սիրում, ոչ ոք չի ցանկանում խաղալ ինձ հետ: Նրանք ինձ վրա ծիծաղում են, քանի որ ես տգեղ եմ, և ամեն օր նույն հագուստն եմ կրում:

Մի օր դրսում ձյուն էր տեղում, և ես մենակ գնացի տուն դպրոցից: Քամոտ և շատ ցուրտ օր էր, և հանկարծ ինչ-որ մեկը ինձ հետևից հարվածեց և այդ երկու տղաները ինձ ասացին, որ ես ոչ ոքի պետք չեմ և ծաղրեցին ինձ:

Ես սկսեցի լաց լինել ոչ թե այն պատճառով, որ ես վիրավորվել եմ և ցուրտ էր, այլ այն պատճառով որ ոչ ոք չունեի : Այսպիսով, ես գնացի տուն, և երբ մայրիկս ինձ տեսավ ամբողջովին թաց և կեղտոտ, նա պատժեց ինձ և առանց կերակրելու ինձ ուղարկեց իմ սենյակ:

Հետո ես սկսեցի վատ գնահատականներ ստանալ, և երբ ասացին հորս այդ մասին, նա հարվածեց ինձ: Մի անգամ նա այնպես հարվածեց ինձ, որ ես չկարողացա շարժել իմ ցուցամատը : հիմա դասընկերներս դրա պատճառով են ծիծաղում ինձ վրա:

Հաջորդ օրը ուսուցչուհին մեզ հանձնարարեց նկարել մեր ամենամեծ երազանքը: Մյուս երեխաները նկարում էին մեքենաներ և նվերներ: Բայց ես նկարեցի մի ընտանիք, մեկ մայր ՝ մեկ հայր և մեկ որդի: Եվ նրանք նորից ծիծաղեցին ինձ վրա:

Ես սկսեցի լաց լինել և ասացի.

-Խնդրում եմ մի ծիծաղեք ինձ վրա, կարող եք հարվածել ինձ և ատել ինձ, բայց մի ծիծաղեք, ես ուզում եմ ծնողներ,ովքեր ինձ կսիրեն և կխնամեն

Ուսուցչուհին ինձ հանգստացնելու համարգրկեց, և որոշ երեխաներ հասկացան, բայց միևնույն է, ոմանք ծիծաղեցին ինձ վրա:

Հետո կրկին ստացա վատ գնահատականներ էի ստանում : Ես գիտեի, որ մայրիկը զայրացած կլինի: Նա ինձ գցեց գետնին և հարվածեց գլխիս: Հետո հայրս եկավ և հարվածեց իմ դեմքին : Դրանից հետո ես ոչինչ չեմ հիշում:

Ես արթնացա հիվանդանոցում: Տեսա, թե ինչպես են ծնողները բակում խաղում երեխաների հետ և նորից լաց եղա:

Հետո մի օր ես թեյից մի քիչ թափեցի, և նրանք նորից հարվածեցին ինձ: Կրկին կրծքիս մեջ ցավ զգացի, բայց նրանք սովորականի պես չէին հետաքրքրվում ինձնով: Որոշ ժամանակ անց նորից գնացի հիվանդանոց: Բայց նրանք իմ հետևից չէին գալիս։ 2 օր սպասեցի, բայց ոչ ոք չեկավ։

Իվանի սիրտը կանգ առավ, և նա մահացավ վնասվածքից: Բժիշկները նրա ձեռքում գտան գրություն, որում ասվում էր. «Սիրելի մայրիկ և հայրիկ, ցավում եմ, որ դուք չեք կարող ինձ սիրել, ես ձեզ շատ եմ սիրում:

Ես միայն ցանկանում եմ որ դու ինձ գրկես մայրիկ, իսկ հայրիկից ուզում էի որ ձեռքս բռներ և քայլեր: Գիտեմ,որ ամաչում եք իմ պատճառով, ներեք ինձ եթե կարող եք։ Ես ձեզ շատ եմ սիրում…

Rate article