Արտասովոր դեպք, որի մասին արգելել էին պատմել ծնողներին

ANIMALI CELEBRI

Զարմանալի դեպքը եղել է հեռավոր 1975-ին։ Ես այդ ժամանակ սովորում էի ութերորդ դասարանում։ Դրանից հետո դպրոցի աշխատողները հավաքեցին մեզ և հրամայեցին ոչ մեկի չպատմել միջադեպի մասին, բայց երեխաները չկարողացան տեղի ունեցածը ծնողներից  գաղտնի պահել։

Մեր դասարանում սովորում էր Գայանե անունով մի աղջիկ։ Նրա վարքն ու գնահատականները առանձնապես չէին տարբերվում նորմայից։ Աղջիկն ուներ երազանքներ, որոնց մասին ոչ ոք չգիտեր, քանի որ Գայանեն ոչ մեկի հետ չէր շփվում։ Նա ուներ միայն մի մտերիմ ընկերուհի՝ Անին։

Բոլոր դասերը և դասամիջոցները Անին ու Գայանեն միասին էին անցկացնում, միասին էլ տուն էին գնում։ Նրանց գնահատակնները գրեթե նույնն էին, քանի որ, հավանաբար, միասին էին անում տնայինները։ Այդ օրը գարնանային եղանակ էր, ոչ մեկ սովորելու ցանկություն չուներ, բոլորիս մտքին դրսում մաքուր օդին զբոսնել էր։ Մինչև դասերի ավարտը մնացել էր 20 րոպե, էլ ոչ ոք չէր լսում ուսուցչուհուն։

Հանկարծ Անին նստած տեղից ընկավ հատակին և անշարժացավ։ Համադասարանցիները վախից նույնիսկ չմոտեցան նրան, բոլորը վազեցին մի անկյուն։ Ուսուցչուհին վազեց Անիի մոտ և տեսնելով, որ աղջիկն ուշագնաց է եղել, աշակերտներին խնդրեց վազել բուժքույրի մոտ։

Երեխաներից մեկը ջուր բերեց, մինչ շտապ օգնությունը տեղ հասավ։ Անին դեռ պառկած էր անգիտակից վիճակում։

Բժիշկները բոլորին խնդրեց լքել դասասենյակը, և մենք բոլորս դռան հետևում սպասում էինք, թե ինչ պիտի լինի։ Դասարանում մնացել էր միայն Գայանեն, նա հրաժարվեց դուրս գալ։

15 րոպե անց դուրս եկան բժիշկները և ասացին, որ աղջիկը մահացել է․․․ Գայանեն վազեց ընկերոհու մոտ և սկսեց թափահարել նրան։ Նրան փորձում էին մի կողմ տանել, բայց նա ամբողջ ուժով բռնել էր Անիի ուսերից, թափահարում էր նրան և գոռում։ Հանկարծ Անիի անշնչացած մարմինը շարժվեց։ Բժիշկները ոչինչ չէին հասկանում․ ինչպես հաջողվեց կենդանացնել աղջկան։ Գայանեն ուներ այդ հարցի պատասխանը․ նա ասաց, որ շատ էր ուզում, որ ընկերուհին ապրի։

Սարսափելին մնաց հետևում․ լիարժեք հետազտությունից հետո որևէ առողջական խնդիր չհայտնաբերելով՝ Անիին ուղարկեցին տուն։

Մեր դասարանցիները բոլորը վստահ էին, որ այս պատմությունն ունի միստիկ բնույթ։ Հավանաբար, անկեղծ և մաքուր ընկերությունը այն աշխարհից հետ բերեց Անիին։ Այդ ժամանակվանից ես հավատում եմ հրաշքների։

 

Rate article