«Արի մանկատնից երեխա վերցնենք․․․»,-ասաց ամուսինս, երբ տուն վերադարձավ

ANIMALI CELEBRI

Ես ու ամուսինս արդեն 10 տարի ամուսնացած էինք։ Այս ամբողջ ընթացքում երազում էինք երեխա ունենալու մասին, բայց մեզ մոտ չէր ստացվում։

Այս տարիների ընթացքում եղել եմ հազարավոր բժիշկների մոտ, ծախսել ենք շատ մեծ գումարներ, բայց ամեն ինչ ապարդյուն է եղել։

Երեխա որդեգրելու վերաբերյալ թեման առաջինը բացեց ամուսինս։ Նա ուղղակի երեկոյան եկավ տուն և ասաց․

Գուցե երեխա որդեգրենք։ Իսկ ի՞նչ կա դրա մեջ։

Ես մի քիչ զարմացած էի, ասացի, որ ինձ մտածելու ժամանակ է պետք։

Моя принцесса

Մի քանի օր որդեգրելու մասին միտքը ինձ հանգիստ չէր տալիս։ Մտքերս խառնվել էին․ զգում էի վախ, հուզմունք, խորը ապրումների մեջ էի։

Վերջապես համարձակությունս հավաքեցի և ասացի ամուսնուս, որ համաձայն եմ։

Հենց վաղն էլ գնում ենք մանկատուն։ Բայց ես ուզում եմ շատ փոքրիկ երեխայի, որ ես ինքս խնամեմ նրան, լողացնեմ, տեսնեմ նրա առաջին քայլերը։ Ուզում եմ այն ամենը, ինչի միջով անցնում են բոլոր մայրիկները։ Ուզում եմ ինձ մայր զգալ։

Похожее изображение

Հաջորդ օրը մենք մեր որոշված վայրում էինք։ Քննարկեցինք բոլոր մանրուքները։ Մի շաբաթ անց մեզ թույլ տվեցին տեսնել երեխաներին։ Սիրտս կտոր-կտոր էր լինում․․․Ինչպե՞ս կարելի է հրաժարվել այս փոքրիկներից․․․

Հենց առաջին հայացքից սիրահարվեցի մի աղջնակի։ Աստված իմ, որքան չքանղ էր նա։ Խոսեցինք աշխատակցի հետ, իմացանք, որ երեխան 3 ամսական է։ Ինձ թվում էր, որ նա իմ հարազատ երեխան է, միշտ իմն է եղել։

Փաստաթղթերի ձևակերպումը տևեց 4 ամիս։ Արդեն 1 տարի մեր Անին մեզ հետ է ապրում, ես ու ամուսինս ջանքեր չենք խնայում նրան երջանկացնելու համար։ Հիմա ես գիտեմ, թե ինչ է նշանակում մայր լինել․․․

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Rate article