Արայիկ Հարությունյանը պարզաբանում է․ արդյո՞ք արձակուրդները կերկարացնեն

ANIMALI CELEBRI

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասել է, որ ամենօրյա կապի մեջ են ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Նախարարը նշել է, հատուկ ցուցումներ չունեն դասերը չշարունակելու համար, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն:

Արսեն Թորոսյանն ասել է, որ բոլոր միջոցառումները շարունակում են իրականացվել: «Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում գտնվում են Ծաղկաձորում:

Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, որևէ գանգատ չունի որևէ մեկը այդ թվում հաստատված պացիենտը: Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է հիվանդության առկայությունը: Այսինքն՝ ինքը համարվելով վարակիչ հիվանդություն, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ»։

Rate article