Անգամ ամենահին ու կեղտոտ գազօջախի գլխանոցները լվանում եմ 5 րոպեում. կիսվում եմ հնարքով

ANIMALI CELEBRI

Կարծում ենք, բոլորի տանն էլ առաջանում է կեղտոտ գազօջախի խնդիր, որի լուծումը չի կարելի հետաձգել: Ու եթե ընդհանուր մակերեսը մաքրելը հեշտ է, գլխանոցները բավականին դժվար են լվացվում, քանի որ հենց դրանց վրա է առաջին հերթին թափվում սնունդ՝ պատրաստելու ընթացքում, որը բարեհաջող այրվում է նույն պահին: Ձեր գործը հեշտացնելու համար կիսվում ենք պարզ հնարքով:

Սկզբում գլխանոցները պետք է թրջել կիտրոնաթթվի լուծույթի մեջ: Դրա համար վերցրեք դույլ, մեջը դրեք գլխանոցները, տաքացրեք 1.5լ ջուր ու եռալուց հետո ավելացրեք կիտրոնաթթվի 1 փոքր տուփ: Միանգամից ռեակցիա տեղի կունենա, ու եթե ջուրը տաքացրել էիք թեյնիկի մեջ, այն նույնպես կմաքրվի:

Լուծույթը լցրեք գլխանոցների վրա և թողեք 5 րոպե: Դրանից հետո թափեք հեղուկը:
Այժմ պետք է պատրաստել մաքրող մածուկ. դրա համար խառնում ենք ձեռքի տալ եղած պարզ բաղադրիչներ՝ չոր խմորիչ և 1ճ.գ. ատամի մածուկ, անգամ ամենաէժանն էլ հարմար է:

Ստացված մածուկը լավ խառնել և մեջը լցնել 3ճ.գ. քացախ: Խառնուրդը նման է թույլ թթվասերի:

Գլխանոցները մաքրեք միայն ձեռնոց հագնելու դեպքում: Քսեք մածուկը երկաթե դետալներին ու մաքրեք կոշտ սպունգով:

Rate article