Աղջիկս ու փեսաս անշնորհակալ մարդիկ են․․․ չեմ ուզում էլ շփվել նրանց հետ․․․

ANIMALI CELEBRI

Աղջիկս ինձ հետ է ապրել մինչ 27 տարեկան, ամուսնացել է 20 տարեկանում, ապրելու տեղ չունեին, թույլ տվեցի բնակվել իմ 2 սենյականոցում։ Փեսաս համարում էր, որ եթե բնակարանն իր զոքանչինն է, ուրեմն էլ ինչու պիտի ինչ-որ բան անի տանը, նույնիսկ չնայած նրան, որ եկել և ապրում էր պատրաստի նորոգած և կահավորված տան մեջ, նույնիսկ անկողնային պարագաներ չեն գնել։

Картинки по запросу "теща"

Բնականաբար, ժամանակի ընթացքում որոշ բաներ կոտրվեցին, փչացան, կեղտոտվեցին, բայց աղջիկս էլ էր նորմալ համարում այն, որ իրենք չեն ցանկանում գումար ծախսել իմ տունը կարգի բերելու համար։ Ես կարողացա աչք փակել դրա վրա և մոռանալ անհրաեշտ դարձած վերանորոգման մասին։

Փեսաս ու աղջիկս սովորել էին, որ իրենց ամեն հարցում օգնում եմ, հասնում եմ, և ինձ նույնիսկ թվում էր, որ իրենց կարծիքով ես պարտավոր եմ անել դա։ Այդպես էլ ապրում էին, մինչ փեսայիս բարեկամները չկանչեցին նրանց արտերկիր ապրելու։

Картинки по запросу "дочь-и-зять"

Աղջիկս ամուսնու հետ սկսեցին այնտեղ առանձին ապրել։ Եվ միայն այդ ժամանակ նրանք հասկացան, թե ինչ է նշանակում ինքնուրույն կյանքով ապրել, մեծահասակ լինել։ Վերջերս էլ խոսում էի դստերս հետ տեսազանգով, և նա ինձ մի բան ասաց, որ նույնիսկ մի փոքր խղճացի նրան․

Մայրիկ, միայն հիմա եմ հասկանում, թե որքան շատ բան էիր անում մեզ համար, որքան շատ ենք մենք սխալվել։ Մենք իրավացի չէինք․ ներիր։

Բայց դե կարծում եմ, որ այս ամենն իրենց պետք է, չէր ես հավերժ չեմ․․․

Rate article