Աղջիկների կյանքն առանց գեղեցկության սրահների. Լիա Զախարյանի հումորային ֆոտոշարքը

ANIMALI CELEBRI

Արտակարգ դրության այս օրերին, երբ փակ են գեղեցկության բոլոր սրահները, շատերը կատակում են աղջիկների՝ անելանելի դրության մեջ հայտնվելու մասին։

Ապրիլի 1-ի՝ Հումորի օրվա առթիվ Tert.am Life-ը հումորային ֆոտոշարք է իրականացրել դերասանուհի Լիա Զախարյանի հետ՝ փորձելով պատկերացնել, թե աղջիկներն ինչպես են «տառապում» առանց գեղեցկության սրահների։

Երկար տառապանքներից, ծուռումուռ դիմահարդարումից հետո Լիային, ի վերջո, հաջողվում է գեղեցկանալ, բայց դրանից հետո էլ ստիպված է նստել տանն ու հեռուստացույց դիտել։)

Դերասանուհին մյուսներին էլ կոչ է անում մնալ տանը՝ անկախ դուրս գալու մեծ ցանկությունից ու հետաքրքիր զբաղմունքներ գտնել։

Ասում է՝ ինքը մարզվում է տնային պայմաններում, կարդում, ֆիլմեր դիտում, համեղ ու առողջ ուտեստներ պատրաստում և հետաքրքիր անցկացնում կարանտինային օրերը։

Ինչ վերաբերում է ինքնուրույն խնամքին՝ Լիան վստահեցնում է՝ կարողանում է ինքնուրույն հոգալ բոլոր կարիքները։

«Իրականում աղջկական խնամքի բոլոր տեսակի հարցերից շատ լավ գլուխ եմ հանում, իհարկե, խոսքս այն դեպքերի մասին չէ, երբ սարքավորման կարիք կա, օրինակ, եղունգների շելլաքի, էլոսի։ Մյուս բոլոր դեպքերում ինձ համար բարդ չէ. կարող եմ հոնքերս ինքնուրույն հարդարել, դեմքս խնամել, վարսերս ֆենել, լոքոններ ստանալ կամ թեթև, դասական սանրվածքներ հավաքել, մանիկյուր և պեդիկյուր անել։ Այդ առումով ինձ համար հեշտ է այս շրջանում դիմանալ առանց մասնագետների օգնության։ Թեև որոշ բաների կարիք ունեմ, օրինակ, էլոսի, շելլաքի, բայց դեռ դիմանում եմ»,- ասաց նա։

Լիան նկատեց, որ սովորում է, երբ մասնագետներն աշխատում են իր հետ։ Վերջին տարիներին կարողանում է նաև ինքնուրույն դիմահարդարվել։

«Առօրյայում նախընտրում եմ թեթև դիմահարդարում, հիմանականում, շագանակագույն երանգների մեջ։ Ես շատ լավ գիտեմ իմ դիմագծերն ու ինձ համար հեշտ է անել նաև իմ կոնտուրինգը»,- ասաց նա։





















Rate article