Աղացած հավի մսով և կարտոֆիլով շքեղ ընթրիք՝ ամբողջ ընտանիքի համար. պատրաստեք 5 րոպեում և ուղարկեք ջեռոցը

ANIMALI CELEBRI

Սա այնքան համեղ է…իսկ բույրն ուղղակի խելքահան է անում:  Ախորժելի, սննդարար և յուրահատուկ ընթրիք՝ հաշված րոպեների ընթացքում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարտոֆիլ՝ 1կգ
  • կաթ՝ 1 բաժակ
  • կարագ՝ 3ճ.գ.
  • աղացած հավի միս՝ 500գ
  • թարմ լոլիկ՝ 3 հատ
  • սոխ՝ 1 գլուխ
  • պինդ պանիր՝ 500գ
  • աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
  • ձեթ՝ տապակելու համար
  • կանաչի

Պատրաստման եղանակ.

Մաքրել կարտոֆիլը և եփել աղով ջրի մեջ:

Մաքրել սոխը, մանր կտրատել:

Միսը համեմել աղով և համեմունքներով, ավելացնել տապակած սոխը:

Կարտոֆիլը հանել կրակից, քամել, լցնել կաթն ու կարագը:

Տրորել՝ միասեռ պյուրե ստանալով: Պյուրեն չպետք է շատ թույլ լինի, դրա համար կաթն աստիճանաբար ավելացրեք:

Պյուրեն լցնել տապակի մեջ, հարթեցնել:

Մսից կոլոլակներ ձևավորել և 5 րոպե տապակել ձեթի մեջ:

Կոլոլակները դնել պյուրեի վրա:

Լոլիկը կլոր կտրատել: Դնել կարտոֆիլի վրա:

Պանիրն անցկացնել քերիչով և լցնել ընդհանուր ուտեստի վրա:

Եփել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 15-20 րոպե:

Պատրաստի ուտեստը հանել ջեռոցից և զարդարել մանր կտրատած կանաչիով:

Похожее изображение

Բարի ախորժակ:

 

Rate article