Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպшնել են գերեվшրված 44–ամյա տղամարդուն ու թшղել Հադրութում

ANIMALI CELEBRI

Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից նախօրեին՝ հունվարի 18-ին սպшնվшծ հայտնաբերված հադրութցի 44–ամյա տղամարդը գերությունից շուրջ մեկ ամիս առաջ վերադարձած հադրութցի Սաշա Կարախանյանի որդին էր, որը նույնպես գերության մեջ էր։

Սաշա Կարախանյանի թոռը՝ Վրեժ Կարախանյանը NEWS.am-ին հայտնեց, որ հորեղբոր մարմինը Հադրութում որոնողական աշխատանքներ անողներն են գտել պատահաբար։ Արսեն Կարախանյանին ադրբեջանցիները սպшնել են ու թшղել Հադրութի գյուղերից մեկում։

«Մի անգամ անցած են եղել նույն տեղով, նման բան չի եղել, այս անգամ տեսել են՝ փոսն ուրիշ ձեւ է, քանդել են, գտել մարմինը։ Մի քանի օրվա սպшնվшծ է եղել, մարմնին էլ՝ կապտուկներ»,- նշեց նա։

Արսեն Կարախանյանի ընտանիքը հունվարի 6-ին էր հաստատ իմացել, որ նա գերի է, երբ ադրբեջանցիները նրա տեսանյութն էին տարածել սոցիալական ցանցերում։

Հադրութի բնակիչ Սաշա Կարախանյանը գերեվարվել էր իր տնից հոկտեմբեր ամսին։ Նա 44 անձանց հետ շուրջ մեկ ամիս առաջ հայրենիք էր վերադարձել։ Նրա որդու՝ Արսենի մասին ընտանիքը լուր չուներ, ենթադրում էին, որ գերի է, ինչից հետո տեսել էին համացանցում տարածված տեսանյութը և համոզվել, որ գերեվարվել է։

Rate article