Մի քանի ազդանշան, որոնք վկայում են երիկամների հետ կապված խնդիրների մասին

STORIE POSIITIVE

Մարդու օրգաիզմն իրենից ներկայացնում է բարդ և արտաքին ազդեցության հանդեպ զգայուն համակարգ, որի հավասարակշռությունը պահպանվում է ներքին օրգանների աշխատանքի շնորհիվ:

Քանի դեռ մարդն իրեն լավ է զգում, հակված չէ օրգանների աշխատաքի մասին անհանգստանալուն: Սակայն ի՞նչ կլինի, եթե, օրինակ, երիկամները դադարեն նորմալ գործել: 

Կա մի քանի նշան, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել երիկամների հետ կապված խնդիրները և դիմել մասնագետին: Եթե ձեզ մոտ նկատել եք ստորև ներկայացված նշաններից որևէ մեկը, մի հետաձգեք բուժհաստատություն այցելությունը:

1.Չոր մաշկ, մաշկի քոր

Եթե մաշկը քոր է գալիս, ծածկված է ցանով, ոչ բավարար խոնավ է, անհապաղ դիմեք բժիշկի: Հնարավոր է, որ դա լինի ալերգիկ ռեակցիա կամ ատոպիկ դերմատիտ, Սակայն բացառված չեն նաև խնդիրներ՝ կապված երիկամների հետ: 

2. Այտուցված հոդեր

Եթե նկատել եք, որ հոդերը այտուցվում են, դա կարող է վկայել երիկամների սխալ աշխատանքի մասին: Հատկապես ուշադրություն դարձրեք, եթե այտուցվում են ձեռքերն ու ոտքերը:

3. Քնի խանգարում

Եթե երիկամները վատ են աշխատում, դադարում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները, որոնք էլ, հետևաբար, կուտակվում են: Որքան բարձր է դրանց մակարդակը, այդքան ավելի դժվար է մարդ քնում:

4. Քրոնիկ հոգնածություն

Քրոնիկ հոգնածության կարող է հանգեցնել ոչ միայն քնի պակասը, այլև երիկամների աշխատանքի խանգարումը: Հաճախ օրգանիզմում կա թթվածնի պակաս, ինչն էլ վկայում է մկաններում և ուղեղում տոնուսի մասին:

5. Բարձր արյան ճնշում

Վատ սնունդն ու ֆիզիկական վարժությունների բացակայությունը հիպերտոնիայի առաջացման գլխավոր պատճառն են: Սակայն քեչրին է հայտնի, որ արյան բարձր ճնշումը կարող է հանգեցնել երիկամների աշխատանքի խանգարման:

Ահա ևս մի քանի ազդանշան՝ զգուշացնող երիկամների հետ կապված խնդիրների մասին.

  • բերանից տհաճ հոտ;
  • այտուցված աչքեր;
  • մեջքի ցավ;
  • մեզի գույնի փոփոխում;

  • հևոց:

 

 

Rate article