6 զարմանալի նշան, որոնք վկայում են աղիների խնդիրների մասին

STORIE DI VITA

Աղիների աշխատանքը չափազանց կարևոր է օրգանիզմի համար: Steptohealth.ru-ն ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել աղիների խնդիրների մասին:

Թույլ ոսկորներ: Երբ որովայնում թթվայնությունը բարձրանում է, կալցիումն ու մագնիումը նորմալ չեն յուրացվում: Բացի այդ, երբ աղիները նորմալ չեն աշխատում, օրգանիզմին չի բավականացնում K վիտամինի մակարդակը: Այս վիտամինը ևս շատ կարևոր է ոսկորների առողջության համար:

Անհանգստություն և հոգնածություն: Երբ աղիների միկրոֆլորայի հավասարակշռությունը խախտվում է, նկատվում են անհանգստություն ու հոգնածություն: Այս խնդիրը հիմնականում սխալ սնվելու հետևանք է: Շտկեք սննդակարգը.

մեծ քանակով բանջարեղեն ու միրգ օգտագործեք,
բավարար քանակով ջուր խմեք,
սննդակարգ ներառեք կեֆիր:
Մաշկային քոր: Շատերն են մաշկային քորի պատճառ համարում ալերգիան, սակայն որոշ դեպքերում այն կարող է կապված լինել նաև աղիների աշխատանքի հետ: Երբ օրգանիզմում տոքսիններ են կուտակվում, իմունային համակարգը բացասականորեն է արձագանքում, ինչի արդյունքում կարող է քոր, բորբոքում, այտուց առաջանալ:

Եղունգների թուլություն: Եղունգների թուլությունը կարող է վկայել այն մասին, որ աղիները չեն կարողանում յուրացնել սննդարար նյութերը: Երբ աղիները նորմալ չեն աշխատում, դրանց միկրոֆլորան խանգարվում է, օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ նյութերը:

Որովայնի փքվածություն: Գազերի առկայությունը վկայում է աղիների աշխատանքի խանգարման մասին: Փքվածության պատճառ կարող է դառնալ ոչ միայն որոշակի մթերքի օգտագործումը, այլև սննդային ալերգիան: Հաշվի առեք, որ դեպքերի մեծամասնությունում խնդիրը կաթնամթերքի օգտագործումն է:

Սպիտակ արտաթորանք: Արտաթորանքի գույնի փոփոխությունը չի կարելի անուշադրության մատնել: Դա կարող է պայմանավորված լինել բակտերիալ միկրոֆլորայի փոփոխությամբ, բորբոքմամբ, լյարդի հետ կապված խնդիրներով:

Rate article